Իրանում բողոքի ակցիաներն ուղեկցվել են զոհերի և վիրավորվածների՝ ոստիկանության հետ բախումների հետևանքով

Իրանի Իսլամական Հանրապետության հարավ-արևմուտքում՝ Չհարմահալ և Բախտիարի նահանգի Լորդեգան քաղաքում, անկարգությունների մասնակիցների կողմից իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ բացված կրակի հետևանքով զոհվել են երկու մարդ, իսկ 30-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում են տեղական աղբյուրները։

Ինքնամբ, ցույցի մասնակիցների շարքում հրազենով զինված անձինք էին, որոնք ցույցի թեժ պահին սկսել են կրակել ոստիկանության ուղղությամբ։ Այս գործողությունների հետևանքով վնասվել են նաև մի քանի վարչական շենքեր։

Իրանի իշխանությունները նախկինում հայտարարել էին, որ բնակչության բողոքի իրավունքը հարգում են, սակայն միևնույն ժամանակ ընդգծում են, որ անհրաժեշտ է տարանջատել բողոքն անկարգություններից։

Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ակցիաները սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի վերջին՝ տեղական արժույթի՝ իրանական ռիալի արժեզրկման պատճառով։ Այս իրադարձությունների ֆոնին Իրանի կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մոհամմադ Ֆարզինը հրաժարական էր տվել, իսկ նրա փոխարեն նշանակվել է Աբդոլնասեր Հեմմաթինը։

Այս ֆոնին Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են ոստիկանության հետ բախումների և ուղեկցվել են երկրի գործող քաղաքական կարգի դեմ ուղղված կարգախոսներով։ Հաղորդվել է ինչպես ուժայինների, այնպես էլ անկարգությունների մասնակիցների շրջանում զոհերի մասին։

Ինքնահռչակ օջախատերն իրեն ոչ միայն վարչապետ է համարում, այլ նաև կաթողիկոս։

Սա էլ կանցնի, իսկ Հայ եկեղեցին կշարունակի իր առաքելությունը՝ օտար մարմինները արտավիժելուց հետո։

Սրբապղծությունը, որքան էլ ժամանակավորապես ծածկվի պաշտոնեական շղարշով, դատապարտված է պատմության և Աստծո արդար դատաստանի առաջ։

Փաշինյանի գործողությունները որևէ բովանդակային նպատակ չեն հետապնդում։ Դրանք ուղղված են մեկ բանի՝ ցույց տալու, որ իշխանությունն ունի նվաստացնելու, ճնշելու և պարտադրելու կարողություն։

Հալեպում շարունակվող բախումների հետևանքով վնասվել են հայաբնակ շրջաններ

Հալեպում քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) և սիրիական բանակի միջև ընթացող բախումների և ռմբակոծության հետևանքով Շեյխ Թահա և Վիլլաներ հայաբնակ շրջաններում նյութական վնասներ են արձանագրվել։ Բախումների հետևանքով վիրավորներ չկան։

Ինչպես հայտնի է, հունվարի 6-ին քաղաքում սկսվել են ծանր բախումներ, որոնք հանգեցրել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և լայնածավալ նյութական վնասների։ Բախումները շարունակվում են նաև այսօր, և նյութական վնասներ են կրել մի շարք վարչական շենքեր։

Հալեպի «Գանձասար» թերթի համաձայն՝ «Վիրավորներ չկան, վնասները միայն նյութական են»։ Քաղաքում ներկայումս տիրում է զգուշավոր հանդարտություն, սակայն մերթընդմերթ լսվում են պայթյունների ձայներ։

Բերիո թեմի ազգային վարչության ատենապետ և խոսնակ Ժիրայր Ռեիսյանը նշել է, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Նրա խոսքով՝ հունվարի 7-ին Աշրաֆիե և Շեյխ Մակսուդ թաղամասերում սպասվում էին ծանր բախումներ, սակայն մինչև երեկո բախումները չեն զարգացել, մերթընդմերթ լսվում էին պայթյունների ձայներ։

Հալեպի հայկական համայնքի համար պատրաստված են հատուկ ապաստաններ։ Ռեիսյանը հավելել է, որ Հալեպի մի շարք մզկիթների և այլ հաստատությունների սրահներ պատրաստվել են՝ որպես ապաստան բնակիչներին տրամադրելու նպատակով։ Նա ընդգծել է, որ Նոր Գյուղի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներքնասրահը նույնպես պատրաստվել է, որպեսզի հարկ եղած դեպքում տրամադրվի հայ ընտանիքների։

Համայնքը հսկայում է իրավիճակը։ «Հալեպահայությանը հեռախոսահամարներ են փոխանցվել ցանկացած դժվարության կամ կարիքի դեպքում օգնություն ապահովելու համար։ Սիրիայի օգնության խաչ բժշկական կենտրոնը շարունակում է բաց մնալ՝ բժշկական օգնություն տրամադրելու նպատակով»,- նշել է Ռեիսյանը։

Քրդական ուժերի և իշխանությունների միջև ընթացող վերջին բանակցություններն, ըստ էության, արդյունք չգրանցեցին, ինչի արդյունքում քրդական կողմը դիմել է ռազմական գործողությունների։

Երևանը վերածվել է մերկասառույցի, իսկ իշխանությունները հրաժարվում են ապահովել արժանապատիվ թոշակ

Սիրելի՛ երևանցիներ, սպասվում են ձյան հերթական տեղումները։ Անտերության մատնված մայթերն ու բակերը չեն մաքրվել սառույցից, և նոր տեղումների պարագայում անանցանելի ու վտանգավոր է դառնալու տեղաշարժվելը։

Այս պահին տարբեր բժշկական հաստատություններում գտնվում են մեր քաղաքացիները՝ տարբեր մարմնական կոտրվածքներով։ Ասե՛ք-անե՛նք, որ հիմնարկը մատնված է անգործության, որն ի զորու չէ կատարել տարրական մաքրման աշխատանքներ։

Երևանն ամբողջությամբ վերածել են մի մեծ մերկասառույցի։

Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետևում է, որ իշխանությունները չեն պատրաստվում ապահովել արժանապատիվ թոշակ՝ դա հիմնավորելով խճճված ձևակերպումներով և թվացյալ բարեփոխումներով։

Այսօր չկան օբյեկտիվ հանգամանքներ մեր երկրի անվտանգության ապահովման համար։ Այն, որ այսօր մենք հայտնվել ենք վտանգի մեջ, բացառապես սուբյեկտիվ գործոններով է պայմանավորված։

Հայրենասիրությունը դառնում է բոլոր սրիկաների վերջին հանգրվանը

Հայաստանի քաղաքական դաշտում այսօր ամենատարածված զբաղմունքը, ես կասեի՝ մասնագիտությունը, «հայրենասիրությունն» է։ Այն դառնում է բոլոր սրիկաների վերջին հանգրվանը։ Այն նաև ֆինանսապես շատ ձեռնտու մասնագիտություն է բոլոր նրանց համար, ովքեր թշնամուց կրած պարտությունը ներկայացնում են որպես բարեբախտություն և հաղթանակ։

Մասնագիտությամբ «հայրենասերների» սիրած բառն ինքնիշխանությունն է։ Ինչքան շատ են այն օգտագործում, այնքան Հայաստանի ինքնիշխանությունը նվազում է։

Վերջին շրջանում «աստվածապաշտությունն» էլ է դարձել մասնագիտություն։ Դա դրսից պարտադրված մասնագիտություն է։ Այն բոլոր անաստվածների վերջին հանգրվանն է դարձել։

Նիկոլ Փաշինյանի մոտ այս երկու մասնագիտությունների գծով սուր դրսևորումներ են արձանագրվում։

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը նշում է, որ ի հայտ են եկել հերձվածող և սրբապիղծ անձեր, որոնք սերմանում են գայթակղություն և մոլորություն՝ ամենայն սուտ և կեղծիք տարածելով։

Անդրանիկ Թևանյանը նաև հարց է տալիս՝ ուր են քաղաքային ծառայությունները, որոնք պարտավոր էին ապահովել համընդհանուր, համակարգված ու անվտանգ մաքրում, ոչ թե ընտրողական վերահսկողություն։

Նրա խոսքերով՝ Երևանցիներից «մուռ» հանելու պրակտիկան շարունակվում է նոր տուգանքի տեսքով։

Անդրանիկ Թևանյանը հարց է տալիս նաև, թե ինչու է Հայաստանի վարչախումբը սեքսուալ հեղափոխություն կազմակերպում, խթանում թմրամոլություն ու խաղամոլություն, պայքարում քրիստոնեական արժեհամակարգի դեմ։