Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության հայտարարությունը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Կովկասի մուսուլմանների վարչության կողմից տարածված հայտարարությունը, որը փորձ է արվում օգտագործել որպես արդարացում Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման ակտի համար։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Մեր ուշադրությունը հատկապես գրավել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու հիմնահատակ ավերման փաստը, որը, ըստ մեր տեղեկությունների, կատարվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից։

Սրբավայրերի պղծումը, յուրացումը կամ ոչնչացումը, անկախ դրա ձևակերպումից, չի կարող ընդունվել որպես օրինական կամ արդարացված գործողություն։ Արցախի անկախության շրջանում կառուցված եկեղեցիների «ապօրինի շինություն» որակելը և այդ պատճառաբանությամբ դրանք հողին հավասարեցնելը բացահայտ ոտնահարում է միջազգային կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանության սկզբունքների և հանդիսանում է մշակութային եղեռնագործության դրսևորում։

Միևնույն ժամանակ, Կովկասի մուսուլմանների վարչության կողմից Հայոց Եկեղեցուն ուղղված մեղադրանքը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը խոչընդոտելու վերաբերյալ, բացահայտորեն անհիմն է և ստահոդ։ Խաղաղության խոչընդոտը կազմում են պատմական ճշմարտության կեղծումը, բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների ոտնահարումը, Արցախի հայկական ժառանգության յուրացումը և հայկական հետքի հետևողական վերացման քաղաքականությունը։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կոչ է անում միջազգային կրոնական և իրավապաշտպան կազմակերպություններին, ինչպես նաև մշակութային ժառանգության պաշտպանության բոլոր պատասխանատու կառույցներին՝ գործուն քայլեր ձեռնարկելու համար՝ կասեցնելու Ադրբեջանի կողմից իրականացվող ծրագրված քաղաքականությունը, որի նպատակն է հայկական մշակույթի և հոգևոր արժեքների ոչնչացումը։

Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունները նպատակ ունեն կանխել արտերկրում բնակվող հայերի ընտրական ակտիվությունը և մարդկանց վրա հոգեբանական ազդեցություն գործել։

Իմ կարծիքով, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի հայտարարությունը, թե արտերկրում բնակվող քաղաքացիներին ընտրակաշառք առաջարկելու և դա ընդունելու դեպքում նրանց Հայաստան ժամանելուն պես կձերբակալեն, պետք է դիտարկել ոչ միայն իրավական, այլև քաղաքական տեսանկյունից։ Այս հայտարարությունը, իմ վերլուծությամբ, ուղղված է կանխելու արտերկրում բնակվող հայերի ընտրական ակտիվությունը և ստեղծելու մարդկանց վրա հոգեբանական ճնշում։

Այս հարցում առանցքային է Ռուսաստանի Դաշնության դերը։ Ռուսաստանը համարվում է ամենամեծ սփյուռքը, որտեղ բնակվում է մեծ թվով հայեր, որոնք պարբերաբար այցելում են Հայաստան։ Երբեմնի ընտրական ակտիվությունը Ռուսաստանից Հայաստան ժամանած քաղաքացիների շրջանում շատ ավելի մեծ է լինում, քան Եվրոպա կամ ԱՄՆ տեղափոխված հայերի դեպքում, որոնք հաճախ ընտանիքով են այցելում և ունեն ավելի ցածր ընտրական ակտիվություն։ Հենց այս հանգամանքն է, որ իշխանությունների կողմից ստեղծում է զգուշավորություն և նպատակաուղղվածություն՝ ռուսաստանաբնակ հայ ընտրողների նկատմամբ։

Իրականում, հայտարարության հիմնական նպատակը ոչ թե իրավական հետևանքներ ստեղծելն է, այլ ստեղծելու մթնոլորտ, որտեղ մարդիկ վախենան իրենց քաղաքական իրավունքներն իրականացնելուց։ Կարելի է ենթադրել, որ օդանավակայաններում կամ սահմանային անցակետերում կարող են կազմակերպվել ցուցադրական գործողություններ՝ մի քանի մարդու ձերբակալման կամ նմանատիպ տեսարանի ստեղծման միջոցով, որպեսզի մարդկանց վրա ազդեցություն գործեն և ցույց տան, որ հայտարարությունները ունեն գործնական հետևանքներ։

Իհարկե, ոչ ոք չի կարող երաշխավորել, թե նման հայտարարությունները կունենան կոնկրետ հոգեբանական ազդեցություն։ Սակայն դա անշուշտ ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձ է՝ շանտաժի, սպառնալիքի և վախի մթնոլորտ ստեղծելու միջոցով։

Այս հարցում իշխանությունների անհանգստությունը հատկապես ուղղված է այն ընտրողներին, որոնց նկատմամբ վարչական լծակներ չեն կարող կիրառել։ Դրսից եկող հայերի վրա իրենք չունեն վերահսկողություն, և նրանց պատկերացմամբ նրանք դառնում են անվերահսկելի ընտրողներ։ Այդ պատճառով էլ փորձում են կանխարգելիչ հոգեբանական ազդեցություն գործել՝ իրենց համար հնարավոր վատ արդյունքներից ապահովագրվելու նպատակով։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես են որոշելու՝ տվյալ քաղաքացին ընտրակաշառք է վերցրել, թե՞ ոչ, ապա իշխանությունները, ինչպես նախկինում էլ տեսել ենք, հաճախ չեն կաշկանդվում ապացույցների պակասից։ Նրանց նպատակը ոչ թե իրավական հիմնավորումն է, այլ մթնոլորտ ստեղծելը և մարդկանց վրա ճնշում գործադրելը։

Ամփոփելով՝ ես այս իրադրությունը որակում եմ որպես «տապալված իշխանության հուսահատ փորձերից մեկը՝ մարդկանց վախեցնելու միջոցով ազդել ընտրական պատկերի վրա»։

Քաղաքական դաշտի և կրթական համակարգի միջև սահմանը․ Ռուզաննա Երեմյանի դեպքը

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ուսումնասիրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակի 72-րդ համարը՝ Ռուզաննա Երեմյանին։

Պաշտոնապես նա Հակոբ Կոջոյան կրթահամալիրի տնօրենն է։ Սակայն նրա հրապարակային գործունեությունը վաղուց դուրս է եկել կրթական շրջանակներից և ակնհայտորեն տեղափոխվել քաղաքական դաշտ։

Վերջին տարիներին Երեմյանը սոցիալական ցանցերում աչքի է ընկել ոչ թե կրթական նախաձեռնություններով, այլ բացահայտ քաղաքական ակտիվությամբ։ Նրա գրառումները հիմնականում ուղղված են եղել գործող իշխանությունների պաշտպանությանը և ընդդիմության կոշտ քննադատությանը։

Օրինակ, 2023 թվականի Գյումրիի Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո նա հրապարակայնորեն հայտարարել էր, թե գյումրեցիները «սխալ ընտրություն են կատարել», փաստացի կասկածի տակ դնելով քաղաքացիների ձայնը։ Ավելին, նա թիրախավորել էր նաև Վարդան Ղուկասյանին՝ ներկայացնելով նրան որպես Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող գործիչ։

Սակայն խնդիրը միայն սոցիալական ցանցերով չի սահմանափակվում։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Երեմյանի ղեկավարած կրթահամալիրում քաղաքական տարրը նույնպես ակտիվ է։ Ահազանգեր են հնչել, որ նա ներգրավում է կոլեկտիվին հանդիպումների և ելույթների մեջ, որտեղ քննարկվում են ոչ միայն կրթական հարցեր, այլ նաև հստակ քաղաքական գնահատականներ։ Այլ կերպ ասած՝ կրթական միջավայրը, ըստ այս պնդումների, վերածվում է նաև գաղափարական հարթակի։

Ստացվում է բավական հակասական պատկեր։ Մի կողմից՝ 2018 թվականից հետո իշխանությունները բազմիցս հայտարարել են կրթական համակարգի ապաքաղաքականացման մասին։ Մյուս կողմից՝ այսօր նույն համակարգի ներկայացուցիչները ոչ միայն ակտիվորեն մասնակցում են քաղաքական գործընթացներին, այլ նաև հայտնվում են իշխող կուսակցության ընտրական ցուցակներում։

Ռուզաննա Երեմյանի դեպքը հենց այդ հակասության վառ օրինակն է․ պետական կրթահամալիրի տնօրեն և միաժամանակ քաղաքականապես ակտիվ դերակատար՝ իշխանական թիմի կազմում։ Հարցը մնում է բաց․ որտե՞ղ է անցնում սահմանը կրթության և քաղաքականության միջև, երբ դպրոցը ղեկավարող անձը փաստացի դառնում է կուսակցական խաղացող։

Գյումրու զարգացման յոթ նախագիծ՝ իրական լուծումներ

Գյումրու զարգացման բանալին գրագետ, համակարգային որոշումների մեջ է, որոնց կարևոր մասը պետք է կայացվի Երևանում։ Մենք իրավունք չունենք Գյումրին մենակ թողնել իր խնդիրների հետ։ Կառավարությունը պետք է լինի Գյումրու թև ու թիկունք՝ առանցքային կարևորության հարցերը լուծելու համար։

Բոլոր կարևորագույն որոշումները պետք է կայացվեն՝ հաշվի առնելով տեղական իշխանությունների և բնակիչների առաջարկները։ Գյումրու խնդիրների լուծման բանալին Երևանի գրագետ մոտեցման մեջ է։

Գյումրին իր քաղաքական, տնտեսական և մշակութային կարևորությամբ առանցքային է մեր երկրի համար։ Գյումրու խնդիրները համապետական նշանակության են, ուրեմն նաև դրանց լուծումները պետք է գտնվեն միասնական, համակարգված մոտեցումների միջոցով՝ տեղական ինքնակառավարման մարմիններին ակտիվորեն աջակցելով։ Գյումրին կարիք ունի մասշտաբային, խոշոր ծրագրերի, որոնց լիարժեք և արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է գրագետ համագործակցություն՝ տեղական ինքնակառավարման մարմինների, կառավարության ու նաև օրենսդիր մարմնի միջև։

«Առաջարկ Հայաստանին» ծրագրում Գյումրին առանձնահատուկ տեղ է զբաղեցնում։ Մենք առաջարկում ենք զարգացման յոթ յուրահատուկ նախագիծ՝ քաղաքի նշանակությանն ու ներուժին համապատասխան։

Նախագիծ 1. Գյումրին՝ հյուսիսային դարպաս

Գյումրին որպես մեր իրական «Հյուսիսային դարպաս» ընկալելը թույլ կտա Շիրակի աշխարհագրական դիրքը վերածել երկարաժամկետ տնտեսական առավելության։

Այս ծրագրի իրականացման համար անհրաժեշտ առանցքային որոշումներն են.
Բավրա տանող ճանապարհի շինարարության ավարտը,
սահմանային ենթակառուցվածքների արդիականացումը,
Կարս-Գյումրի լոգիստիկ ուղղության զարգացումը,
պահեստային, սպասարկման և լոգիստիկ աշխատատեղերի ստեղծումը,
Գյումրու օդանավակայան-սահման-բիզնես կապը։

Ծրագրի արդյունքը՝ առևտրի, տարանցման, ներդրումների և զբաղվածության աճ։

Նախագիծ 2. Արդյունաբերական մայրաքաղաք

Թեթև արդյունաբերության ոլորտում տասնամյակներով առկա ինժեներական, տեքստիլ ոլորտի վարպետների, բարձրակարգ բանվորների և այլ մասնագետների ներուժը թույլ են տալիս Գյումրին վերստին դարձնել Հարավային Կովկասի թեթև արդյունաբերության մայրաքաղաքը։

«Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Գյումրիում պետք է գործարկվի Շիրակի Արդյունաբերական Գոտին՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով, հարկային արտոնություններով և բիզնեսի կազմակերպման համար էական այլ պայմաններով։
Գյումրին ունի ներուժ՝ դառնալու Հայաստանի ժամանակակից նորաձևության կենտրոնը՝ զարգացնելով ինչպես ազգային տարազների, այնպես էլ ժամանակակից մոդելային հագուստների ձևավորման ինդուստրիան։
Գյումրին կարող է դառնալ նաև ինժեներական քաղաք, եթե բարձրագույն կրթական հաստատությունների ուսումնական ծրագրերը նպատակաուղղվեն դեպի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտ՝ այն համալրելով տեղական կադրերով։
Անհրաժեշտ է խելամտորեն վերականգնել և վերագործարկել մի շարք համակարգաստեղծ գործարաններ, այդ թվում՝ Գյումրու հայտնի «Քարմշակմեքենա» ձեռնարկությունը՝ այն նորից դարձնելով հանրապետության քարամշակման շղթայի կարևոր մասը։

Գյումրին իր տնտեսաաշխարհագրական դիրքով կարող է հավակնել տարածաշրջանային լոգիստիկ կենտրոնը դառնալուն։ Դեպի Վրաստան և Գյումրի-Կարս ուղղության հավանական վերաբացումը քաղաքը կդարձնի բանուկ երկաթուղային հանգույց։

Քաղաքի շուրջ պետք է գործարկվեն համապատասխան լոգիստիկ կարողություններ՝ պահեստային տնտեսություններ, բեռնող-բեռնաթափող կռունկներ, խոշոր և բեռնատար ավտոմեքենաների կայանատեղիներ և տեխնիկական սպասարկման կայաններ։

Այս ներդրումային նախագիծը կարող է իրականացվել արտահանող-ներմուծող խոշոր ընկերությունների համատեղ կոնսորցիումի ձևավորման միջոցով։

Նախագիծ 4. Փոքր և միջին բիզնեսի քաղաք

Նախագծի էությունը․ ստեղծել պայմաններ, որոնց դեպքում Գյումրիում (Շիրակում) ապրելն ու վաստակելն ավելի շահավետ է, քան հեռանալը։

պետական երաշխիքներով փոքր և միջին ձեռնարկությունների արտոնյալ վարկավորում
բոլոր կարևոր բանկերի ներկայություն
աջակցություն նորարարական բիզնեսին
ծառայությունների ոլորտի գործունեության խթանում
արդյունաբերության ոլորտի խրախուսում
ստեղծագործական ոլորտների խրախուսում
«Made in Gyumri» ապրանքանիշի կայացում և զարգացում։

Արդյունք՝ աշխատատեղեր, եկամտի աճ, ինքնազբաղվածության զարգացում և միգրացիայի կր

Հայաստանը ԱՄՆ-ին օդանավակայաններէ տրամադրելու՝ Իրանի դեմ հնարավոր գործողությունների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համաձայնության է եկել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Իրանի դեմ հնարավոր գործողությունների համար Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերի կողմից հայկական օդանավակայանները օգտագործելու թույլտվության հարցում։ Այս մասին նա գրել է Truth սոցիալական հարթակում՝ նշելով, որ բազաները կօգտագործվեն «եթե Իրանը հրաժարվի պահպանել խաղաղության համաձայնագիրը, երբ այն ձեռք բերվի»։

Ռազմական վերլուծաբաններն առանձնացնում են Հայաստանում երկու հիմնական օդանավակայան, որոնք կարող են ռազմավարական նշանակություն ունենալ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ուղղված գործողությունների համար։

Առաջինը՝ Սյունիքի օդանավակայանն է (UDCK), որը գտնվում է Հայաստանի հարավում՝ Կապան քաղաքի մոտ։ Այն առանձնանում է իր ռազմավարական նշանակությամբ, քանի որ գտնվում է Իրանի սահմանից ընդամենը մոտ 50 կմ հեռավորության վրա։ 2023 թվականին ներքին թռիչքների համար վերաբացված այս օդանավակայանը որոշակի արդիականացումից հետո կարող է ընդունել փոքր ռազմատրանսպորտային ինքնաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և, հնարավոր է, նաև կործանիչներ։ Իրանին մոտ գտնվելու հանգամանքն այն դարձնում է հարմար առաջապահ հենակետ՝ հետախուզական թռիչքների, վառելիքի լիցքավորման և արագ հարվածների համար։

Երկրորդը՝ Արզնիի օդանավակայանն է, որը գտնվում է Նոր Հաճն քաղաքի մոտ՝ Երևանից մոտ 15 կմ հյուսիս-արևելք։ Ներկայումս այն օգտագործվում է որպես Հայաստանի ռազմական ավիացիոն համալսարանի ուսումնական բազա և ունի ռազմական օդանավակայանի ավելի երկար պատմություն՝ դեռևս խորհրդային ժամանակներից։ Այս օդանավակայանում առկա են ինքնաթիռների համար նախատեսված ապաստարաններ, ինչպես նաև վառելիքի պահեստներ, ինչն առավել նպաստավոր է դարձնում մարտական ավիացիայի տեղակայումը։ Թեպետ այն գտնվում է Իրանի սահմանից ավելի հեռու (մոտ 200 կմ), կարող է ծառայել որպես հիմնական օպերացիոն բազա՝ կործանիչների, ինքնաթիռների լիցքավորման և հետախուզական ավիացիայի համար, մինչդեռ Սյունիքը կարող է հանդես գալ որպես առաջապահ կետ։

Չնայած Դոնալդ Թրամփի հայտարարությունը մեծ արձագանք է առաջացրել, այնուամենայնիվ, ռազմական և իրավական իրողությունները Հայաստանի համար կարող են ավելի վտանգավոր լինել, քան ներկայացվում է։ Նույնիսկ այն պնդման պարագայում, թե ամերիկյան օդանավերը կօգտագործեն հայկական օդանավակայանները միայն Իրանի կողմից ապագա համաձայնագրի խախտման դեպքում, դրանց ներկայությունն ինքնին կարող է լուրջ անդառնալի հետևանքներ ունենալ։ Միջազգային իրավունքի համաձայն՝ այն ռազմական օբյեկտները, որտեղ տեղակայված են Իրանի դեմ պատերազմող երկրի մարտական ուժեր, կարող են որակավորվել որպես օրինական ռազմական օբյեկտներ։

Իրանը բազմիցս հայտարարել է իր ինքնապաշտպանության իրավունքի մասին՝ հղում անելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին, և ընդգծել է, որ կհարվածի այն «ռազմական բազաներին և օբյեկտներին, որոնք օգտագործվում են ագրեսիայի համար»։ Իրանի պաշտոնյաները նաև ուղիղ զգուշացրել են, որ հակամարտության դեպքում «ոչ մի երկիր, որը հյուրընկալում է ամերիկյան բազաներ, չի մնա անմասն»։

Սա նշանակում է, որ նույնիսկ եթե Սյունիքի և Արզնիի օդանավակայաններում տեղակայված ամերիկյան ինքնաթիռները դեռևս չմասնակցեն ռազմական գործողություններին, դրանց ներկայությունը կարող է բավարար լինել, որպեսզի Իրանը դրանք դիտարկի որպես իրեն հարվածներ հասցնելու պոտենցիալ օբյեկտներ և թիրախավորի դրանք։

ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև ընթացող հակամարտությունը, որը սկսվել է փետրվարի 28-ին, արդեն ցույց է տվել, որ Թեհրանը պատրաստ է պատասխան հարվածներ հասցնել իր սահմաններից դուրս։ Ամերիկյան և իսրայելական հարվածներից ժամեր անց Իրանը պատասխանեց դրանց՝ հարվածներ հասցնելով Պարսից ծոցի այն երկրներին, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմական օբյեկտներ։

ՀՀ ԱԱԾ-ի վերափոխման ռազմավարությունը

ՀՀ ԱԱԾ-ի ռազմավարական նպատակը պետության անվտանգության ապահովումն է, որը պետք է իրականացվի բացառապես պրոֆեսիոնալիզմի և պետության շահը պաշտպանելու սկզբունքի հիման վրա։ Տարածաշրջանային բարդ իրողությունների և համաշխարհային նոր միտումների համատեքստում, ծառայության վերափոխումը և ամրապնդումը դառնում են ռազմավարական անհրաժեշտություն։

Այս նպատակի հասնելու համար առաջարկվում է իրականացնել համակարգված, քայլ առ քայլ բարեփոխումներ՝ հիմնված 13 հիմնարար ուղղության վրա։

1. Բացարձակ ապաքաղաքականացում

ԱԱԾ-ն պետք է լինի բացառապես պետությանը ծառայող կառույց։ Ծառայության աշխատանքը չի կարող կապված լինել որևէ կուսակցության, քաղաքական ուժի կամ անհատի հետ։

2. Հանրային հեղինակություն

ԱԱԾ-ի սպաները, ենթասպաները և աշխատակիցները պետք է վայելեն բարձր հանրային հեղինակություն։ Հանրության վստահությունը պետք է հիմնված լինի վստահության վրա, որ ծառայությունը պաշտպանում է քաղաքացու կյանքը և երկրի անվտանգությունը։

3. Կադրային քաղաքականություն

Պետք է իրականացվի կադրային քաղաքականություն, որը հիմնված է բացառապես պրոֆեսիոնալիզմի և նպատակային որակավորման վրա։

4. Կադրային անօրինականությունների վերացում

Պետք է վերացվեն կադրային անօրինականությունները, որոնք դրսևորվում են յուրայիններին առաջ տանելու և պրոֆեսիոնալներին անտեսելու գործելաոճով։

5. Բարձր որակավորված կադրերի վերադարձ

Պետք է ստեղծվեն բոլոր հնարավոր պայմանները, որպեսզի բարձր պրոֆեսիոնալիզմ և պատրաստվածություն ունեցող կադրերը վերադառնան համակարգ։

6. Հետախուզական ծառայության վերականգնում

ԱԱԾ-ի հետախուզական ծառայությունը պետք է վերականգնվի և ամրապնդվի որպես պետության անվտանգության հիմնական հենասյուն։

7. Քննչական ծառայության վերականգնում

ԱԱԾ-ի քննչական ծառայությունը պետք է վերականգնվի և ունենա բոլոր անհրաժեշտ լիազորությունները՝ իրավական ոլորտում պետության շահերը պաշտպանելու համար։

8. Կրթական կենտրոնի ամրապնդում

ԱԱԾ-ի կրթական կենտրոնը պետք է դառնա ռազմավարական նշանակության ռազմական դպրոց, որտեղ կադրերը կստանան բարձրակարգ մասնագիտական կրթություն և/կամ վերաորակավորում։

9. Կադրերի պահպանում

Պետք է ապահովվի, որ լավ կադրերը համակարգից դուրս մղվեն բացառապես անձնական կամ այլ անհիմն մոտիվացիաների պատճառով։

10. Պատմական հիշողության պահպանում

Պետք է վերականգնվի դեկտեմբերի 20-ը որպես ԱԱԾ աշխատողի տոն։ Այս ավանդույթը կարևոր է համակարգի համար՝ որպես պատմական հիշողության և ինքնագիտակցության արտահայտություն։

11. Սոցիալական երաշխիքներ

Հաշվի առնելով ԱԱԾ աշխատողների ծառայության բացառիկ բարդությունն ու ռիսկային բնույթը, պետությունը պետք է ապահովի բնակարանային ապահովության ծրագիր, ինչպես նաև երեխաների ուսման վարձի, փոխադրամիջոցի ձեռքբերման և առողջապահության ապահովման ծրագրեր։

12. Հասարակության հետ կապի ամրապնդում

Պետք է ձևավորվի ԱԱԾ-հասարակություն կապի, հարգանքի և պատկառանքի մթնոլորտ։ «ԱԱԾ-ն ծառայում է պետությանը» սկզբունքը պետք է դառնա համակարգի գերակա ուղղորդիչը։

13. Անհիմն անվանակոչումների կանխարգելում

Արհեստական և ժամանակավրեպ անվանակոչումները, ինչպիսիք են Ամիրյան փողոցի անվանակոչումը, պետք է կանխարգելվեն։

Երևանի ավագանու հանդիպման հիմնական թեմաները՝ ցեղասպանության հիշատակը, քաղաքային խնդիրները և կադրային հարցերը

Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում քննարկվեցին մի քանի կարևոր հարցեր, որոնք առնչվում են ինչպես մեր երկրի պատմության, այնպես էլ մայրաքաղաքի ներկայիս իրականությանը։

Առաջին հերթին, նիստի օրակարգում ընդգրկված 51 հարցից 49-ը քննարկման առանց զեկուցության են ուղարկվել։ Սա նշանակում է, որ ավագանու անդամները հիմնականում կենտրոնացած էին ավելի քիչ թվով, սակայն ավելի բարձր ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի վրա։

Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն էր դարձվել «Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը» թեմայով «Առաջարկ Հայաստանին»-ի խորհրդաժողովին։ Այս հարցը, որը ներկայացվել էր Գագիկ Ծառուկյանի կողմից, նպատակ ունի խորհրդանշական նշանակություն ունեցող անվանակոչումներից զերծ մնալու և ժամանակը ավելի արդյունավետ օգտագործելու համար։

Այլընտրանքային քաղաքային հարցերից մեկը Երևանի խցանումների խնդիրն էր։ Ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը բարձրաձայնեց այս հարցի մասին՝ ընդգծելով, որ քաղաքում նույնիսկ ծանդի հող չի մնացել։

Ավագանու անդամները նաև քննարկեցին կադրային հարցեր։ Բացառվել են ցանկացած անձնական կամ այլ մոտիվացիաներով լավ մասնագետներին համակարգից դուրս մղելու ցանկացած գործընթաց։

Վերջում, նշվում է, որ «7or.am» կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ պարտադիր է նշել աղբյուրը՝ կայքի անունը։ Կայքում տեղադրված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։

Առողջապահության համընդհանուր ապահովագրությունը՝ մարդկային և քաղաքական պարտավորություն

Իմ սկզբունքային մոտեցումն է. առողջապահության ապահովագրությունը կարևորագույն համակարգ է, և այն անպայման պետք է գործի։ Սակայն բարեփոխումները պետք է արվեն մտածված, խնամքով, չլինեն բուժաշխատողների եկամտի, առողջության և բարեկեցության հաշվին։

Մենք առաջարկում ենք ապահովագրման այնպիսի համակարգ, որը երաշխիքներ կտա մեր քաղաքացիներին ամբողջ կյանքի ընթացքում, ոչ թե կլինի նախընտրական ակցիա՝ ծրագրի ֆինանսավորման անհասկանալի մեխանիզմներով։ Այս համակարգը պետք է ապահովության զգացում տա թե՛ հիվանդներին, թե՛ բուժաշխատողներին։

Առաջնահերթ խնդիր է բժիշկների և բուժաշխատողների համար արժանապատիվ, իրենց աշխատանքային ծանրաբեռնվածությանը համարժեք աշխատավարձ ապահովելը։ Պետությունը պարտավոր է քաղաքացուն դեղերի շուկայում պաշտպանել այնպես, ինչպես պաշտպանում է էներգետիկ կամ սննդի անվտանգության ոլորտում։ Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև։ Առողջությունը չպիտի զոհ գնա շուկային կամ մենաշնորհներին։ Սա իշխանությունների քաղաքական և մարդկային պարտավորությունն է։

Համընդհանուր առողջապահական ապահովագրությունը պիտի ուղեկցվի ենթակառուցվածքային ներդրումներով։ Բուժհիմնարկների վերազինումը, արդիականացումը, շենքային պայմանների բարելավումը հատկապես մարզերում կարևորագույն խնդիր են, որը պետությունը մասնավորի հետ պետք է լուծի։

Մենք առաջարկում ենք այնպիսի ապահովագրման համակարգ, որը չի բերում անվերջանալի հերթերի ու քաշքշուկի։

Երևանի ավագանու օրակարգում՝ 466 բնակարանով նախագծեր՝ առանց զեկուցման

Երևանի ավագանու ապրիլի 21-ի նիստի օրակարգը ներառում է 51 հարց, որոնցից 49-ը՝ առանց զեկուցման։

Այս հարցերի շարքում առանձնահատուկ ուշադրություն են արժենք 3 հասցեներում բազմաբնակարան շենքերի և համալիրների նախնական համաձայնությունները։ Այս նախագծերի իրագործումը կավելացնի մայրաքաղաքի բնակչությանը՝ ընդհանուր առմամբ 466 բնակարանով։

Ավելի լայն պատկերն ավելի ցավալի է։ Քաղաքապետարանը երկու հողամասերի նպատակային նշանակությունը փոփոխելու է առաջարկում՝ դրանք անցկացնելով բնակավայրերի հողային կատեգորիայի։ Սա նշանակում է, որ այս հողերը հետագայում կկառուցվեն բնակելի շենքերով։

Այսպիսով, առանց ավագանու և քաղաքի բնակիչների լայն հանրային քննարկման՝ քաղաքի կառուցվածքային ոլորտում զգալի փոփոխություններ են կատարվում։ Այս գործընթացը, որը հաճախ անվանում են «փողաբեր» նախագծեր, իրականում ստեղծում է բազմաթիվ խնդիրներ։

Այսպիսի արագ և անզեկուցված կառուցապատումը ծանրաբեռնում է մայրաքաղաքի ենթակառուցվածքները՝ ջրամատակարարումը, ջրահեռացումը, աղբահանությունը և այլ հանրային ծառայությունները։ Այն նաև ստեղծում է բարդագույն իրավիճակներ հաջորդ իշխանությունների համար՝ պահանջելով լրացուցիչ ռեսուրսներ և լուծումներ։

Այս ամենը, սակայն, հաճախ դառնում է կոռուպցիոն ռիսկերի և խոսակցությունների հարուստ հող՝ ցույց տալով, թե որքան կարևոր է բնակչության հետ բաց և թափանցիկ համագործակցությունը քաղաքային զարգացման հարցում։

Արարատի համայնքը պլանավորում է հեռացնել Ստեփան Շահումյանի արձանը և տեղադրել Վազգեն Սարգսյանի

Համայնքապետարանը հանրային լսումներ է կազմակերպելու Արարատ գյուղի կենտրոնում գտնվող 20-րդ դարի սկզբի հեղափոխական շարժման կարևոր դեմքերից մեկի՝ Ստեփան Շահումյանի արձանը հեռացնելու և դրա տեղում Վազգեն Սարգսյանի արձանը տեղադրելու կապակցությամբ։

Այս որոշումը կայացել է ԿԳՄՍՆ-ի կողմից դպրոցներից փառքի անկյունները և ազգային հերոսների հուշատախտակները հեռացնելու հրահանգից հետո։ Կառավարության այս քայլը արդեն հանգեցրել է բազմաթիվ դեպքների, երբ տարբեր քաղաքներից հեռացվել են ազգային հերոսների լուսանկարները։

Օրինակ, նույն 2024 թվականին Արարատ քաղաքի կենտրոնում գտնվող պուրակից հեռացվել էին ազգային հերոսների նկարները, որոնք մինչ օրս չեն վերականգնվել։ Իսկ վերջին ամենաթարմ դեպքը Սարդարապատի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանի աշխատանքից հեռացումն էր, որը մարզպետ Վահրամ Խաչատրյանի հրահանգը չլսելու համար, որը պահանջում էր դպրոցից հեռացնել Արցախի դրոշը։

Արարատի վարչական ղեկավար Էլեն Գասպարյանը հայտնել է, որ արձանը ցանկանում են տեղափոխել այգի, որտեղ կտեղադրվի Վազգեն Սարգսյանի արձանը։ Նրա խոսքով՝ այդ որոշումը կայացել է «ժողովուրդի ցանկությամբ», թեև նա չի հաստատել, որ որոշումը կայացվել է հանրային ստորագրահավաքի միջոցով։

Հիշեցնենք, որ Ստեփան Շահումյանի անունով են անվանակոչվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը և Լոռու մարզի Ստեփանավան քաղաքը, իսկ Արցախի կենտրոնում նախկինում հրապարակը կոչվել էր Շահումյանի անունով։