Նիկոլը մեղավոր չէ, ինքը բարի է՝ սրտիկներ է անում, չար բոյար ոստիկաններ են մարդկանց խոշտանգում ժողկոնցլագերի խցերում։
Իրականում Նիկոլը սրտիկների, կեղծ ժպիտների ու պարահանդեսների տակ փորձում է թաքցնել իր կամքով երկրում հաստատված այլանդակ բռնապետական ռեժիմը։ Ոստիկանական բաժանմունքներում տիրող այս վիճակի անմիջական պատասխանատուն Փաշինյան Նիկոլն է։
Ոմանք չեզոք կեցվածք ընդունած նայում են ընդդիմության նկատմամբ կիրառվող ապօրինություններին ու մտածում են, թե ուժային այս մամլիչ մեքենան իրենց չի հասնելու։ Սխալվում եք՝ հրեշը բոլորին է խժռում։
ՆԳՆ ընդունել է այս ահավոր տեսանյութի իսկությունը ու ընդամենը կասեցրել է սույն ոստիկան կոչվողի լիազորությունները։ Հունիսին Նիկոլի իշխանազրկվելուց հետո նմանատիպ բազմաթիվ ահասարսուռ դեպքեր են բացահայտվելու։
Ասել է թե ձյան հետ հալվում են հերոս-հարկատուների հաշվին ՔՊ-ի մսխած միլիոնավոր գումարները։
Քաղաքը լի է սոված, հիվանդ ու վտանգված կենդանիներով, իսկ քաղաքապետարանը զբաղված է «զեկույցներով» ու ձևական ծրագրերով։ Այսօրվա «ամեն ինչի ունակների» իշխանությունը պետք է փոխարինել ընդունակների իշխանությամբ։
Ո՞ւր են մեր բոլորիս վճարած գույքահարկից հավաքագրած միլիարդավոր դրամները։ Ուրա՞ մսխվել փոսալցման ու ասֆալտապատման համար հատկացված 4 մլրդ 292 մլն դրամը։
Երկիրը 21 տոկոսանոց աղքատության մեջ խեղդվում է, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի աթոռին դրած ու միլիոններով պարգևավճար ստացող անձը եկեղեցի է քննարկում։