Թուրքիայի արտգործնախարարը բացահայտ աջակցություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան աջակցում է Նիկոլ Փաշինյանին՝ նրան հաջողություն մաղթելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին։
«Ինչպես գիտեք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու։ Սա կարևոր քայլ կլինի, բայց մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանն այժմ առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Մենք անկեղծորեն աջակցում ենք նրա կառուցողական դերին այս հարցում։ Այս մոտեցումը, այս ցանկությունը պետք է պահպանվի»,- ասել է նա։
Այս հայտարարությունը հրապարակվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջում։
Այսպիսով, Անկարան ևս մեկ անգամ բացահայտորեն հայտարարեց իր աջակցության մասին՝ նման հայտարարություն արելով նաև 2021 թվականին։
Փաստաբան Սերգեյ Սարգսյանը նշել է, որ այս իրադարձությունը հիշեցնում է 2026 թվականի ընտրությունների նախաշեմը, որը համարվում է Հայաստանի համար թուրք-ադրբեջանական աքցանից փրկվելու եզակի շանսերից մեկը։ Նրա խոսքով՝ ընտրողները պետք է քվեարկեն Հայաստանի օգտին՝ ոչ թե Անկարայի կամ Բաքվի։