Իվանիշվիլու կառավարման տարիների սոցիալ-տնտեսական արդյունքները և դրանց հնարավոր կիրառությունը Հայաստանում

Այս հոդվածում կներկայացնեմ 2012-2024 թվականներին Վրաստանում Բիձինա Իվանիշվիլու կառավարության կողմից իրականացված սոցիալ-տնտեսական բարեփոխումների և ձեռքբերումների վերլուծությունը, որը կարող է ծառայել որպես օրինակ Հայաստանի համար՝ հետպաշինյան ժամանակաշրջանում խելամիտ իշխանության պայմաններում։

Պատմական համատեքստ

2012 թվականին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխանության եկավ «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, որի հիմնադիրը Բիձինա Իվանիշվիլուն էր։ Այս կուսակցությունը, որը ձևավորվել էր տարբեր քաղաքական ուժերի միավորումից, հաջողությամբ կատարեց իր խոստումը՝ ապահովելով երկրում խաղաղություն և տնտեսական զարգացում։

Տնտեսական աճի ցուցանիշներ

Իվանիշվիլու կառավարության գլխավոր ձեռքբերումներից մեկը տնտեսության զգալի աճն է։

ՀՆԱ-ի աճ: 2012 թվականին Վրաստանի ՀՆԱ-ն կազմում էր 16.8 մլրդ դոլար, իսկ 2025 թվականին հասել է 37.4 մլրդ դոլարի։ Այսպիսով, 13 տարվա ընթացքում ՀՆԱ-ն աճել է ավելի քան երկու անգամ։
Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ: 2012 թվականին այս ցուցանիշը կազմում էր 4100 դոլար, իսկ 2025 թվականին հասել է 10126 դոլարի։ Սա նշանակում է, որ Վրաստանի բնակչության կենսամակարդակը բարձրացել է 2.5 անգամ։

Տնտեսական քաղաքականության առանձնահատկություններ

Վրաստանի տնտեսական հաջողության հիմնական գործոններից են՝

Հավասարակշռված արտաքին քաղաքականություն: Կառավարությունը հաջողությամբ կատարեց ռազմավարություն, որը թույլ տվեց երկրին պահպանել խաղաղություն և զարգացնել հարաբերությունները ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ։
Ներդրումների համար հարմար միջավայր: Ցածր հարկային համակարգը և պետության կողմից ստեղծված բարենպաստ պայմանները դարձրին Վրաստանին ներդրումների համար ամենաընդունակ երկրներից մեկը։

Հարկային համակարգի առավելությունները

Վրաստանի հարկային համակարգը նախատեսված է խթանելու ձեռնարկատիրությունը և ներդրումները։

ԱԱՀ: 18 տոկոս (Հայաստանում՝ 20 տոկոս)
Շահութահարկ: 15 տոկոս (Հայաստանում՝ 18 տոկոս)
Եկամտահարկ: 20 տոկոս (Հայաստանում՝ նույն թիվն է)
Գույքահարկ: Բնակարանների և սեփական տների վրա գույքահարկ գոյություն չունի։
Փոքր բիզնեսի համար արտոնություններ: ԱՁ-ները և ընկերությունները, որոնց շրջանառությունը տարեկան 500.000 լարիից (մոտ 185 հազար դոլար) ավելի չի, հարկվում են շրջհարկի 1 տոկոսի չափով։ Մինչև 30.000 լարի շրջանառության դեպքում հարկ չի տրվում։

Սոցիալական ոլորտի բարեփոխումներ

Իվանիշվիլու կառավարությունը նաև մեծ ուշադրություն դարձրեց սոցիալական ոլորտին։

Առողջապահական համակարգ: 2015 թվականից գործում է համընդպանուր պետական ապահովագրական համակարգ, որը քաղաքացիներին տրամադրում է տարեկան մինչև 9500 դոլարի չափով բուժօգնություն՝ ներառյալ պլանային վիրաբուժական միջամտություններ և քաղցկեղի բուժում։
Կրթական համակարգ: 2024 թվականից բոլոր պետական կրթական հաստատություններում կրթությունը դարձել է անվճար։
Թոշակային համակարգ: Կառավարությունը տարեկան բարձրացնում է բոլոր թոշակները անցյալ տարվա արժեզրկման չափով՝ ապահովելով դրանց կայուն աճ։

Հայաստանի համար դասեր

Վրաստանի հաջողության օրինակը ցույց է տալիս, որ խելամիտ տնտեսական քաղաքականությունը, ցածր հարկերը և պետության կողմից ստեղծված բարենպաստ միջավայրը կարող են հանգեցնել տնտեսական աճի, բնակչության կենսամակարդակի բարձրացման և սոցիալական ոլորտի զարգացման։ Հայաստանը կարող է սովորել այս փորձից՝ իր երկրում ստեղծելով նմանատիպ պայմաններ՝ խթանելու ձեռնարկատիրությունը, ներդրումները և երկրի տնտեսական զարգացումը։

Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների դատավճիռները և դրանց միջազգային արձագանքը

2026 թվականի փետրվարի 5-ին Ադրբեջանի ռազմական դատարանը դատավճիռ կայացրեց Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության մի քանի անդամների նկատմամբ։ Դատավճիռների հիմքում ընկած են 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած իրադարձությունները, որոնց հետևանքով Բաքվի կողմից ձերբակալվել էին Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը։

Դատավճիռների համաձայն՝ Արայիկ Հարությունյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Իշխանյանը, Լևոն Մնացականյանը և Դավիթ Մանուկյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման։ Տասը այլ մեղադրյալներ, այդ թվում՝ նախկին նախագահներ Ղուկասյանը և Սահակյանը, դատապարտվեցին 15-ից 20 տարվա ազատազրկման։ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որի գործը առանձնացվել էր առանձին վարույթի, նույնպես դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։

Այս դատավարությունը, որը տեղի էր ունենում կիսադռնփակ ռեժիմով, և որի մասին տեղեկատվությունը տարածվում էր միայն պետական AZERTAC լրատվական գործակալության միջոցով, արագորեն դարձավ միջազգային մարդու իրավունքների կազմակերպությունների և եվրոպական հաստատությունների կտրուկ քննադատության թիրախ։ Քննադատները զգուշացրին մարդու իրավունքների հնարավոր խախտումների և մեղադրյալների կալանքի տակ ենթարկվելու կտտանքների վտանգի մասին՝ դատավարությունը որակելով որպես քաղաքական դրդապատճառներով պայմանավորված։

Այս իրադարձությունները տեղի էին ունենում այն պայմաններում, երբ Հայաստանում իշխանությունները միջազգային հարթակներում նույնպես հանդես էին գալիս նմանատիպ մեղադրանքներով, սակայն դրանք, փաստորեն, միջազգային թրենդին համահունչ լինելու միայն մղում էին պարունակում։ Իրական շահագրգրվածության բացակայությունը դրսևորվեց այն պահին, երբ 2023 թվականի օգոստոսի 8-ի հայտնի փաստաթղթերում այս հարցի լուծման մասին որևէ ակնարկ չկար։ Սա ցույց էր տալիս ոչ միայն ներկայիս իշխանության բարոյազուրկ որակը, այլև ամրապնդում էր շատերի մոտ այն տեսակետը, որ Բաքվում բանտարկված հայերի ազատումը վտանգավոր կլինի նաև Փաշինյանի իշխանության համար։

Այս դատավճիռների կայացումից հետո միջազգային հանրությունը արձագանքեց։ «Amnesty International»-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Մարի Ստրութերսը դատավճիռները «դատական ֆարս» է անվանել՝ նշելով, որ դրանք անհամատեղելի են արդար դատաքննության երաշխիքների հետ։ Նա նաև ընդգծեց, որ դատավարությունը տեղի է ունեցել գործնականում դռնփակ, իսկ մեղադրանքները ներկայացվել են անհասկանալի լեզվով։

Ադրբեջանի իշխանությունները, իրենց հերթին, հայտարարեցին, թե դատական գործընթացը տեղի է ունեցել «միջազգային նորմերի համաձայն», ինչը, ըստ էության, ավելի շատ բնորոշ է ավտորիտար ռեժիմների մոտեցմանը, քան իրական դատական անկախությանը։

Այս իրադարձությունները ցույց են տալիս, որ Բաքվի կողմից հայերի դեմ իրականացվող քաղաքական հալածանքները և դատական ֆարսերը, որոնք նախատեսված են միջազգային ուշադրությունը խուսափելու համար, ոչ միայն խախտում են մարդու իրավունքները, այլև խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման ցանկացած իրական ջանքերին։ Իրեն հարգող ոչ մի ղեկավար չի համաձայնվի թողնել հայերին բանտում և նրանց մեջքի հետևից ինչ-որ գործարք կնքել Ադրբեջանի ղեկավարի հետ։