Իմ ուխտը Սուրբ Էջմիածնի և նրա Գահակալի հետ անխախտ է

Առավոտից հավատավոր հայորդյաց խուռներամ բազմությունն էր ծովացել Սբ Էջմիածնի Մայր Տաճարում։ Հազարավոր բարեպաշտ հավատացյալներ, Սուրբ Պատարագի սկզբից մինչև ժամը 18:15-ը, վայելուչ կարգով մոտեցան Իջման Սբ Սեղանի առջև զետեղված Աստվածամուխ Սբ Գեղարդին։

Այսօր, որը նշվում է որպես Հայոց առաջին լուսավորչաց տոն, Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակով դարձել է Սբ Գեղարդի ուխտի օր։

Անհուն երախտագիտություն եմ հայտնում մեր սիրեցյալ Նորին Սրբությանը՝ Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետին, որ բազում արժանահիշատակ գործերի շարքում նաև այս սուրբ ուխտի օրը հաստատեց՝ իր սիրասուն ազգի զավակներին Սբ Գեղարդին հպվելու և նրա աստվածային զորությամբ զորեղանալու համար։

Այս նվիրական օրը, երբ բոլոր հայրենաբնակ եպիսկոպոսները խոնարհաբար պետք է ի մի ժողովվեին Մայր Աթոռում՝ Տիրոջ Սբ Սեղանի առջև, ես, որպես մեղապարտ անձ, զգացի, թե ինչպես հարյուրավոր հավատացյալներ, ազնիվ ու արցունքալից աչքերով, իրենց արդար ցասումն էին հայտնում և զորակցությունն ու որդիական սերը և նվիրումն էին հավաստում մեր Շնորհազարդ Հայրապետին։

Սիրելիներ, վստահ եղեք, որ բոլորիդ խոսքերի ու զգացմունքների անգին ընծաները փոխանցելու եմ մեր Շնորհազարդ Հայրապետին, Ով հանապազ աղոթում է Ձեզ համար և օրհնություն հղում Իր վեհ սրտից և Տիրոջ Սուրբ Սեղանից։

Ամո՛ւր մնացեք, անսասա՛ն եղեք և միշտ կապված՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Հայոց Եկեղեցու առաքելական Աթոռի գահակալին՝ ազգընտիր և մեծագործ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Չմոլորվե՛ք, իմ սիրելի ազգակիցներ, չխոտորվե՛ք՝ ականջ դնելով նենգադավ ու դավաճան մի խումբ բարձրաստիճան հոգևորականներին (որոնց դեմքն ու անունն այլևս հայտնի է ամենքիդ), որոնք ուրանում են իրենց Հոգևոր Ծնողին և իրենց՝ որպես անձ ու եկեղեցական կայացրած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Իսկ ուրացողների բերանից, արդարև, միմիայն չարախոսություն, սուտ և կեղծիք է թափոտում, իսկ նրանց ընթացքները խոտոր են ու մահաբեր։

Եվ այս նվիրական օրը՝ Հայոց Եկեղեցու հիմնադիր առաքյալների հիշատակի տոնին, երբ բոլոր հայրենաբնակ եպիսկոպոսները խոնարհաբար պետք է ի մի ժողովվեին Մայր Աթոռում՝ Տիրոջ Սբ Սեղանի առջև, գտնվեցին որոշ սրբազաններ, որոնք ամբարտավան ու ամբարիշտ դառնալով՝ գերադասեցին Սուրբ Էջմիածնից ախտավոր ինքնավտարումն ու պառակտումը։

Իմ սիրելի արթուն ու իմաստուն Ազգ, խոնարհվում եմ քո առջև, որ գիտես արժանին հատուցել բոլոր ուրացողներին, որ ի զորու ես ճանաչել ու մնալ հավատարիմ քո նվիրական արժեքներին ու սրբություններին։

Եվ այսօր, Ազգ իմ, քո Օծյալ Հայրապետը, իր մեծ ու զորեղ անձով և երախտարժան վաստակով, կանգնած է ի պաշտպանություն քո Հայրապետական Սուրբ Աթոռի, քո Սուրբ Եկեղեցու, քո հայրենազրկված զավակների իրավունքների և քո նախնյաց Սուրբ Ավանդի։

132-րդ Հայրապետդ կանգնած է անսասան և մեր Աստծով զորացյալ, կանգնած է իր ուխտապահ հոգևոր զավակներով բոլորված՝ ընդդեմ ամենայն ստի և նվաստ հարձակումների։

Թող Սբ Գեղարդի աստվածային զորությամբ ամրակուռ լինի մեր Սուրբ Ուխտը և մերօրյա բարոյական Վարդանանքը պսակվի լուսավոր հաղթությամբ։

Պատարագի գրաքննությանը 0 հանդուրժողականություն

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագի ժամանակ մենք՝ Հայկ Դորունցի հետ մի խումբ քաղաքացիներ, կատարեցինք մի պարզ, բայց խորհրդանշական գործողություն։ Երբ պատարագի ընթացքում պետք էր հնչեր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունը, մենք այն հնչեցրինք։ Սա արվեց այն պատճառով, որ կաթողիկոսի անունը զեղչվել էր, չէր հնչում, քանի որ 385 եկեղեցի, որոնք մոտ 150 հազար Հայ առաքելական եկեղեցու հետևորդ են ներկայացնում, հանձնած էին պատարագը գրաքննության։

Սա ոչ թե պարզապես կրոնական արարողության փոփոխություն էր, այլ բացահայտ գրաքննություն, անարգանք հավատացյալների հանդեպ, Հայաստանում գրանցված կրոնական կազմակերպության օրինական գործունեության խոչընդոտում, սահմանադրության խախտում և միջազգային իրավունքի քայքայում։ Մենք պարզապես չենք հնչեցրել կաթողիկոսի անունը, մենք գրաքննությունն ենք ի չիք դարձրել, վերադարձրել ենք ճիշտ տեքստը տեղը։

Որևիցե կուսակցության, հատկապես ահաբեկչական կուսակցության առաջնորդ իրավունք չունի գրաքննելու որևիցե կրոնական կազմակերպության օրինական արարողությունն ու տեքստը։ Այս գործողությունը հավատացյալների հույզերի դեմ ահաբեկչություն է։

Այս իրադարձության կապակցությամբ ես կոչ եմ անում բոլոր գրողներին, ռեժիսորներին, նկարիչներին, քանդակագործներին, երաժիշտներին, մշակութային գործիչներին ու գիտնականներին՝ կոշտ արձագանքել այս գրաքննությանը։ Ինչպես նաև իրավապաշտպաններին, հասարակական ու քաղաքական գործիչներին՝ ցուցաբերել 0 հանդուրժողականություն պատարագ գրաքննելու կապակցությամբ։

Արտասովոր է, որ դատախազությունը, որը պետք է պաշտպաներ օրինականությունը, հրաժարվել է գործ հարուցելուց Նիկոլ Փաշինյանի դեմ 209-րդ և 441-րդ հոդվածներով (Կրոնական կազմակերպության գործունեությանը խոչընդոտելու և պաշտոնական դիրքի չարաշահման համար)։ Սա նշանակում է, որ ցանկացած հավատացյալ պետք է ստանձնի իր եկեղեցու պաշտպանությունը, քանի որ իրավապահ համակարգը ստանձնել է ժողովրդավար երկիր հանձնածի քմահայճույքների իրականացումը։

Սա միայն կրոնի հարց չէ, այլ կարգ ու կանոնի հարց է։ Ուստի, ոչ միայն հավատացյալ, այլ աթեիստ, ագնոստիկ, ապաթեիստ պետք է հասկանա այս գործողության էությունը և դիմակայեն։

Ազատություն՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին։ Ազատություն՝ շանտաժներից, կոմպրոմատներից ու գայթակղություններից այն հոգևորականներին, ովքեր ընկել են 2000-ից ավելի խաչքար հանձնած դեղին մամուլի խմբագրի ճիրանները։

Ինձ եկեղեցուց ուժով հեռացնելու, ազատությունից զրկելու հանգամանքը անպայման կգտնի իրավական պատասխան, թեև բոլորս էլ գիտենք, որ հռչակագրի ու սահմանադրության խախտումը ջուր խմելու պես բան սարքածի հետ ի՞նչ իրավական դաշտ։

Պատարագի կատարման շուրջ շփոթությունն ու ճշգրտումը

Այսօր համացանցում շփոթմամբ տարածվել է տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանը պետք է մասնակցի Ս. Պատարագի, որտեղ ամենայն հավանականությամբ պատարագիչ քահանան կատարելով քաղաքական պատվեր, պետք է հակականոնկան կերպով զեղջի և չհիշատակի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը։

Ես՝ Արարատ քահանա Պողոսյանս, հայտարարում եմ, որ երբեք չեմ զեղջի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը և երբեք չեմ միաբանի հայրենիքն ու հավատքն ուրացածների և պառակտիչների հետ։ Իմ ուխտը Սուրբ Էջմիածնի և նրա ազգընտիր Գահակալը անխախտ, անսակարկ ու անբեկանելի է։

Իրականում Պատարագը պետք է մատուցի Երևանի Ս. Երրորդություն եկեղեցու սպասավոր Արարատ քահանա Օրդոյանը։

Այս առիթով ցանկանում եմ նաև նշել, որ 2025 թվականի աղբահանության համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով հատկացված է 5 միլիարդ 751 միլիոն 100 հազար դրամ։

Առավոտից հավատավոր հայորդյաց խուռներամ բազմությունն էր ծովացել Սբ Էջմիածնի Մայր Տաճարում։ Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագ մատուցող քահանա Արարատ Օրդոյանը չհնչեցրեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի անունը։

Պաշտպանել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, պաշտպանել Հայաստանի Հանրապետությունը։