Փափուկ ուժի կիրառումն ու հիբրիդային պատերազմը

Արցախը հայաթափ անողներից մեկը (կամ՝ մի քանիսը), Արցախը դավաճանաբար հանձնելու քավորը, Արցախում հայերի էթնիկ զտում իրականացնողը (կամ՝ իրականացնողներից մի քանիսը) այսօր Երևան է ժամանել։ Նրանք քայլում են մեր քաղաքի փողոցներով և ցինիկաբար հայտարարում, որ Բաքվում կքննարկեն հայ գերիների հարցը։

Սա 21-րդ դարի գեբելսյան քարոզչամեքենայի կատարելագործված տարբերակն է։ Դահիճները ներկայանում են որպես մարդասերներ, իսկ զոհերին մնում է դահիճներով հիանալը և հետները սելֆի անելը։

Հայոց ցեղասպանությունից հետո ո՞վ է կարող պատկերացնել, որ Ջեմալի կամ Թալեաթի հետ սելֆի կանեն։

Այս իրադարձությունները, ինչպես նաև Հայաստանի կառավարության կողմից սպորտի և ՀՕԿ-ի գործերին պետական փնթի միջամտությունը, շուտով կհանգեցնեն միջազգային կառույցների արձագանքի և սանկցիաների։

Հայաստանը Եվրոպային ոչ մի քայլով չի մոտեցել, այլ դարձել է աշխարհաքաղաքական հակադրության մարտադաշտ։

Եվրոպական խորհրդարանն ընդունել է «Աջակցություն ժողովրդավարական դիմադրությանը Հայաստանում» վերնագրով բանաձև։

Այս ամենը փափուկ ուժի կիրառման և հիբրիդային պատերազմի դրսևորումներն են։

Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ