Հայաստանում երբևէ չի եղել մի իշխանություն և իշխող կուսակցություն, որի կազմում այսքան նախկին լրագրողներ լինեն։
Հայաստանում երբևէ չի եղել մի իշխանություն, որը լրագրողների նկատմամբ այսքան անարդար, լկտի և անհարգալից լինի։
Այսօրվա կին լրագրողները շատ ավելի արժանապատվություն, խիզախություն և տղամարդկային պատիվ ունեն իրենց մեջ, քան գործող իշխանության բազմաթիվ «տղա» ներկայացուցիչներ։
Խոնարհվում եմ մեր կին լրագրողների առաջ՝ նրանց սկզբունքայնության, համարձակության և մասնագիտական որակների համար։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից։
Անկարան բացահայտ հայտարարեց, որ աջակցում է Նիկոլ Փաշինյանին գալիք ընտրություններում՝ նրան հաջողություն մաղթելով։ Այս հայտարարությունը արել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Փաստաբան Սերգեյ Սարգսյանը անդրադարձել է ԱԳ նախարարի այս հայտարարությանը՝ նշելով, որ այն ցույց է տալիս, թե ի՞նչ կերպ է Անկարան ներգրավված Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներում։
Այս իրադարձությունները տեղի են ունենում այն պայմաններում, երբ «խաղաղության» պայմանագրի հետևանքով Հայաստանում գազի գինը հասել է 270 դրամի։
Փաշինյան Նիկոլի աշխարհաքաղաքական հովանավորներից մեկը՝ Անկարան, մեկ անգամ ևս բացահայտ ցուցադրել է իր աջակցությունը։