Հայաստանին երաշխավորված խաղաղություն է պետք

Իրանի վերջին հարվածը ԱՄՆ-ի դաշնակից արաբական երկրների քաղաքական համակարգերին ոչ միայն աշխարհին, այլև Հայաստանին հստակ ցույց տվեց մի բան, որը պետք է հասկանալ՝ Միացյալ Նահանգները չի կարող ապահովել իր դաշնակիցների անվտանգությունը։ Այս հանգամանքը ևս ավելի է ընդգծվում այն պաշտոնական հայտարարություններով, որոնցում ԱՄՆ-ը հրաժարվում է անվտանգության երաշխավորի դերից, ինչը, ի դեպ, հստակ հակասում է այն խոսակցություններին, թե Հայաստանի համար անվտանգության երաշխիք է հանդիսանում TRIPP-ը։

Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե պարզապես խաղաղություն, այլ երաշխավորված խաղաղություն, որի հիմքերը կառուցվում են մի քանի հիմնարար սյուների վրա։

Առաջինը՝ պրոֆեսիոնալիզմի հենքի վրա հայկական բանակի վերականգնումն է։ Բանակը պետք է դառնա ոչ միայն պաշտպանության, այլև խաղաղության պահապահ՝ ունենալով բարձր մարտունակություն և հզորություն։

Երկրորդը՝ բնական դաշնակիցների հետ հարաբերությունների վերականգնումն ու խորացումն է։ Հայաստանը պետք է կառուցի հզոր դաշինքներ, որոնք կապահովեն երկրի անվտանգությունը և կօգնեն խաղաղության պայմաններում զարգացնել երկիրը։

Երրորդը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդ-երաշխավորի ինստիտուտի առկայությունն է։ Այս ինստիտուտը պետք է ունենա բարձր հեղինակություն և լիազորություններ՝ ապահովելու համար պայմանագրերի կատարումը և խուսափելու նոր ռազմական բախումներից։

Չորրորդը՝ Հայաստանի գերտերությունների միջև բախման թատերաբեմի վերածման սցենարի բացառումն է։ Հայաստանը պետք է մնա իր ինքնուրույն և անկախ երկրը՝ խուսափելով դառնալու աշխարհաքաղաքական խաղի սպառազինություն։

Վերջապես, հայկական անկախության և տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում պետք է կառուցվի և ապահովվի կոմունիկացիոն խաչմերուկի իրական ապաշրջափակումը։ Սա ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հաղթանակ կլինի՝ ապահովելով տարածաշրջանի խաղաղությունն ու զարգացումը։

Այս ամենի համար անհրաժեշտ է հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների միջոցով իշխանության հանգուցալուծումը և նոր, հստակ ռազմավարություն ունեցող իշխանության ձևավորումը։ Պատերազմի և պարտության խորհրդանիշ հանդիսացող իշխանությունը իր տեղն ունի միայն պատմության աղբանոցում։