Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Երևանում․ տարբեր գնահատականներ

Երևանում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տարբեր գնահատականների արժանացավ։ Եվրոխորհրդի նախագահ Անտոնիո Կոստան այն բնութագրեց որպես «պատմական»՝ ընդգծելով, որ հանդիպումը նպաստել է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավմանը, տնտեսական համագործակցությանը և աշխատատեղերի ստեղծման հնարավորություններին։ Նրա խոսքով՝ Եվրոպան պատրաստ է աջակցել, որպեսզի այդ գործընթացները դառնան իրականություն։

Սակայն քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանը այլ կարծիք է հայտնում։ Նրա գնահատմամբ՝ միջոցառումը չի կարելի պատմական անվանել։

«Ծիծաղելի է այն պատմական անվանելը, որովհետև այդ միջոցառումը պլանավորված էր։ Կառույցը որոշում է կայացրել տարեկան երկու նստաշրջան անցկացնել՝ մեկը ԵՄ անդամ երկրում աշնանը, մյուսը՝ ոչ ԵՄ անդամ երկրում գարնանը։ Հայաստանը հերթում էր 2027 կամ 2028 թվականին, պարզապես որոշել են ավելի շուտ անցկացնել Նիկոլ Փաշինյանին աջակցելու համար։ Այստեղ պատմական ոչ մի բան չկա»,– նշեց քաղաքագետը։

Գագաթնաժողովին չմասնակցեցին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ալիևը մասնակցեց հեռավար ձևաչափով՝ հայտարարելով, որ վերջին ամիսներին Հայաստանը և Ադրբեջանը «սովորում են խաղաղությանը»։ Միևնույն ժամանակ, ըստ պաշտոնական հայտարարությունների, նախաստորագրվել է խաղաղության տեքստ, որի գործընթացում որպես վկա հանդես է եկել Դոնալդ Թրամփը։

Գործնական հարթությունում արդեն արձանագրվել են որոշ զարգացումներ․ Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է տարանցման սահմանափակումները, ինչի արդյունքում մի քանի հազար տոննա բեռ հասել է Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Բացի այդ, սկսվել են բենզինի և դիզելային վառելիքի մատակարարումներ, ինչը դիտվում է որպես համագործակցության հիմք ստեղծող քայլ։

Երվանդ Բոզոյանն անդրադարձավ նաև Ալիևի և Էրդողանի բացակայությանը։ «Ալիևը չեկավ, որովհետև հայտարարեց, որ խաղաղության պայմանագիրը դեռ պատրաստ չէ։ Երբ այն կնքվի, այդ ժամանակ կգա։ Փաշինյանն էլ ենթադրում է, որ արդեն պետք է ընտրված լինի և պայմանագիրը կնքված լինի, և այդ հիմքով ասում է, որ 2028 թվականին պետք է գնա Ադրբեջան։ Էրդողանն էլ չեկավ, որովհետև հայտարարում է, որ դիվանագիտական հարաբերություններ չունի Հայաստանի հետ, ուստի ուղարկել է փոխվարչապետին»,– ասաց քաղաքագետը։

Ալիևն իր ելույթում նաև քննադատեց եվրոպական կառույցներին՝ ընդգծելով, որ տարբեր ինստիտուտներ տարբեր քաղաքականություն են վարում։ «Երբ ասում են Եվրոխորհրդարան, Եվրամիություն, Եվրահանձնաժողով, Հայաստանում հաճախ նույն կերպ են ընկալում։ Բայց Եվրահանձնաժողովը միշտ իրականացրել է պրոադրբեջանական քաղաքականություն, որովհետև գազ ու նավթ է ստանում Ադրբեջանից։ Իսկ Եվրոխորհրդարանը ավելի շատ քաղաքական հարթակ է, որտեղ հաճախ ընդունվում են պրոհայկական հայտարարություններ, բայց դրանք գործնական արժեք չունեն»,– նշեց քաղաքագետը։

Գագաթնաժողովի շրջանակում մեծ ուշադրություն գրավեց նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի այցը։ Նա ընդգծեց, որ սա առաջին դեպքն է 24 տարվա ընթացքում, երբ Ուկրաինայի նախագահը այցելում է Հայաստան՝ դա դիտարկելով որպես միասնականության կարևոր ցուցիչ։ Զելենսկին նաև կոչ արեց շարունակել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը։

Երվանդ Բոզոյանը նշեց, որ Ռուսաստանի արձագանքը կախված կլինի Հայաստանի ներքաղաքական զարգացումներից։ «Ռուսաստանը հիմա սպասում է հունիսի 7-ի ընտրություններին, և եթե արդյունքում Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, մենք կտեսնենք, թե ինչ է անելու Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ։ Քանի որ Հայաստանի աշխարհագրական դիրքը այնպիսին է, որ վեր-վեր թռչել, մեծ-մեծ խոսել և միաժամանակ էժան գազ ու հացահատիկ ստանալ հնարավոր չէ։ Ռուսները հիմա չեն ուզում ազդել հայ ժողովրդի վրա, սպասում են, թե հունիսին ինչ ընտրություն կկատարի հայ ժողովուրդը։ Եթե ընտրեց Նիկոլ Փաշինյանին, ապա շատ կարճ ժամանակում մենք կտեսնենք, թե ինչ հետևանքներ կլինեն հայ ժողովրդի համար, և այն պատժամիջոցները, որոնք լինելու են Ռուսաստանի կողմից, դրանց 10 տոկոսը չի կարողանալու կոմպենսացնել Եվրոպան, քանի որ գազ չի կարող տալ Հայաստանին։ Ինքն է գազ ստանում ուրիշ տեղերից։ Եվ միակ տար

Հայաստանը դարձել է հիբրիդային պատերազմի թատերաբեմ

Հայաստանն այս օրերին բառիս բուն իմաստով բախումների թատերաբեմ է դարձել։ Այդ բեմի վրա խաղացվում են երկու խամաճիկներ՝ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Զելենսկին։ Երկուսն էլ իրենց երկրներն ու ժողովուրդներին դրել են դրսի ուժերի շահերի սպասարկման համար անհրաժեշտ զոհասեղանին։

Ինքնիշխանությունից, հիբրիդային պատերազմների անթույլատրելիությունից, խաղաղությունից խոսող փաշինյանական իշխանությունը Հայաստանի ինքնիշխանությունն իջեցրել է պատմական նվազագույնի մակարդակի, մակրոնների միջոցով հիբրիդային պատերազմ է վարում մեր երկրի դեմ և նպաստում է հերթական պատերազմին ու պարտությանը։

Անվտանգության զրո երաշխիքներ ապահովող Մակրոնը հոխորտում է ՀՀ–ում ռուսական ռազմաբազայի հեռացման օգտին։ Արցախը Ադրբեջանին հանձնած Մակրոնը Երևանում խոստանում է, որ Բաքվի հետ կխոսի հայ գերիների մասին, իսկ Նիկոլն ու իր եվրոպացի հյուրերն այդ ընթացքում ծափահարում են Ալիևի ելույթին։ Ուրեմն, ինչո՞ւ պետք է մակրոններին հետաքրքրի այլ երկրների ճակատագրերը, եթե այդ երկրների ղեկավարներին նույն այդ ճակատագրերը չեն հետաքրքրում։

Նիկոլ Փաշինյանը, հանուն աթոռի պահպանման ու կաշվի փրկության, համաձայնել է Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ ու միացել է հակառուսական կոալիցիային։ Երոպացիք եկել են նրան աջակցելու, բայց գները բարձրացրել են․ ինչպես որ Արցախից հեռացրեցին ռուսական զորքերին, այնպես էլ Հայաստանից են ուզում հեռացնել ու պահանջում են, որպեսզի Հայաստանը Մոլդովայի և Ուկրաինայի ղեկավարների պես զոհաբերի սեփական երկրի ինքնիշխանությունը՝ հանուն հակառուսական պայքարի։ Նիկոլն այդ հարցում համաձայնել է։

Այս իրավիճակում Հայաստանն ունի միայն մեկ հնարավորություն՝ խուսափելու Արցախի ճակատագիրի կրկնումից։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին պետք է անպայման մասնակցել ու մերժել այս իշխանությանը։ Պրահա–2 թույլ չտալու համար պետք է գնալ ընտրատեղամաս ու ձայն տալ այն ուժերի համար, որոնք պաշտպանում են Հայաստանի ինքնիշխանությունը։

Հայաստանում ոչ թե եվրոպական անմեղ միջոցառումներ են տեղի ունենում, այլ մեր երկրի հաշվին հակառուսական հիբրիդային պատերազմ է մղվում։ Դրանից մենք միայն տուժելու ենք։ Վրաստանն այդ դերից հրաժարվեց Սահակաշվիլուն վռնդելուց հետո։ Հայաստանը նման հնարավորություն կունենա Փաշինյանին սահակաշվիլիացնելով։