Ֆլորիդայում տեղի ունեցած միջադեպի մանրամասները

Փետրվարի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագո կալվածքի շրջակայքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է 21-ամյա տղամարդ։ Ինչպես հայտնի դարձավ, նա Հյուսիսային Կարոլինայի բնակիչ, նկարիչ Օսթին Թաքեր Մարտինն էր։

Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ տղամարդը փորձել է մուտք գործել կալվածքի տարածք։ Ըստ ոստիկանության տեղեկությունների՝ նա անցել է կալվածքի բաց դարպասներով, որից հետո մեկ այլ մեքենա դուրս է եկել այնտեղից։

Անվտանգության ուժերը նրան պահանջել են իջեցնել իր հետ կրած իրերը՝ բենզինով լցված տարան և որսորդական հրացանը։ Տղամարդը բենզինի տարան իջեցրել է, սակայն հրացանը բարձրացրել է կրակելու դիրքի վրա։ Այս պահին Գաղտնի ծառայության գործակալները կրակել են՝ սպառնալիքը չեզոքացնելու նպատակով։ Օսթին Թաքեր Մարտինը տեղում մահացել է։

Միջադեպի պահին Դոնալդ Թրամփը և նրա ընտանիքի անդամները կալվածքում չեն եղել։ Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտնել է, որ խոսել է նախագահի հետ և հաստատել, որ նա և նրա ընտանիքը անվտանգ են։