ՔՊ-ական իշխանությունները վարչական ռեսուրսի չարաշահման նոր մակարդակի են հասել՝ «Արմենպրես»-ի միջոցով քարոզչական արշավ վարելով
Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) կուսակցության իշխանությունները 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման գործում հասել են աննախադեպ մակարդակի։ Այս անգամ իշխող կուսակցության քարոզչական գործիք է դարձել պետական լրատվական միջոցը՝ «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը։
«Արմենպրես»-ի պաշտոնական Յութուբյան հարթակում համակարգված կերպով ուղիղ եթերում հեռարձակվում է ՔՊ-ի կողմից կազմակերպվող միջոցառումներ։ Լրատվական գործակալության Յութուբյան ալիքի վերլուծությունը ցույց է տալիս, որ այն անհավասար մոտեցում է ցուցաբերում։ ՔՊ-ի միջոցառումները, այդ թվում՝ համագումարները և հավաքները, հեռարձակվում են ուղիղ եթերով, մինչդեռ ցանկացած այլ քաղաքական ուժի նմանատիպ միջոցառումներ այդ հարթակում չեն հեռարձակվում։
Այս գործելաոճը չի կարող դիտարկվել որպես պարզապես տեղեկատվության տարածում։ Պետական ֆինանսավորմամբ գործող լրատվական ռեսուրսը փաստացի ծառայում է մեկ քաղաքական ուժի՝ ՔՊ-ի քարոզչական նպատակներին։
Այս իրավիճակը լուսաբանում է նաև փաստաբան Սերգեյ Սարգսյանը, ով իր ֆեյսբուքյան էջում նշում է, որ նման գործողությունները հակասում են օրենքին և խախտում են լրատվական հարթակների անկախության սկզբունքը։
Այս դեպքը հարցեր է առաջացնում՝ կապված պետական լրատվական միջոցների անկախության, լրատվական հարթակների օբյեկտիվության և ընտրական գործընթացի արդարության հետ։