Վարդաշենի վթարային հանրակացարանի բնակիչների կյանքը վտանգի տակ է, իսկ իշխանությունը շահագրգռված չէ նրանց անվտանգությամբ
Վարդաշենի 68 հասցեում գտնվող վթարային հանրակացարանի բնակարաններից մեկում 2026 թվականի հունվարի 4-ը սկսվեց տանիքի փլուզմամբ։ Իսկ մինչ ՀՀ կառավարությունն ու քաղաքապետարանը շարունակում են անարդյունք «բանակցություններ» վարել, բնակիչների կյանքը գտնվում է իրական և անմիջական վտանգի տակ։
Այս իրավիճակում, երբ մարդիկ քնում են փլվելու վտանգի տակ գտնվող տանիքների տակ, իշխանության համար առաջնահերթ չեն անվտանգ բնակարանները, այլ՝ ցուցադրական միջոցառումները։ Սա արդեն ոչ թե անփութություն է, այլ քաղաքական անպատասխանատվություն և մարդու իրավունքների վրա թքած ունենալ։ Քաղաքացին չպետք է զոհ դառնա իշխանության անգործությանը։
Այս ամենը դառնում է ազգային և սահմանադրական անվտանգության լուրջ խնդիր։ Պարզապես անձնական հարց չէ։
Ավելի լուրջ մտահոգություն է առաջացնում նաև Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանադրական կարգի կրկին խախտումը։ Պաշտոնեական դիրքը չարաշահելով՝ նա միջամտում է եկեղեցու ներքին գործերին։ Չի բացառվում, որ Բենթլի Սամոն պատրաստակամություն է հայտնել Բենթլին վաճառելու և օֆշորային հաշիվներից մի քանի միլիոն դրամներ տեղափոխելու՝ եկեղեցին քանդելու գործի մեջ, եթե Նիկոլը կաթողիկոսի աթոռը իրեն խոստանա։
Այս ամենը ստեղծում է նողկալի տեսարան, որտեղ մասնակիցները հուդայաբարո են, ստորագրության արարողությունը՝ մեռելածին, միջավայրը՝ հանցավոր, ոճը՝ քստմնելի, իսկ նպատակը՝ թրքահաճո։