Որոշումներն անհիմն են և անընդունելի․ Արագածոտնի թեմը հորդորում է չընկրկել, չհուսահատվել և հարատևել աղոթքի մեջ:

Այսօր, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանին առնչվող ենթադրյալ քրեական վարույթով առաջին դատական նիստը։

Չնայած պաշտպանների կողմից ներկայացված օրինաչափ և իրական փաստարկներին՝ Դատարանը որոշում կայացրեց անհիմն երկարաձգել Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը մեկ ամսով, իսկ Տեր Գարեգին քահանա Արսենյանի տնային կալանքը՝ նույնպես մեկ ամսով։

Արագածոտնի թեմը համարում է կայացրած որոշումները անհիմն և անընդունելի։ Թեմը հորդորում է իր հավատյալներին չընկրկել, չհուսահատվել և հարատևել աղոթքի մեջ՝ արդարության վերականգնման սպասումով։

Դատական հաջորդ նիստը նախատեսված է փետրվարի 20-ին՝ ժամը 14:30-ին։

Այս հոդվածի հետ կապված են նաև հետևյալ թեմաները․

Կոյուղատար համակարգի խնդիրներ: Երևանում կոյուղատար համակարգի խցանվածության պատճառով կոյուղաջրերը լցվում են քաղաքացիների տներ, ստեղծելով անտանելի գարշահոտություն և սանիտարահիգիենիկ խնդիրներ։
Արշակ Սրբազանի գործը: Դեկտեմբերից կալանքի տակ գտնվող Արշակ Սրբազանի քրեական գործում, ըստ տեղեկությունների, տրագիկոմեդիկ զարգացումներ են տեղի ունեցել, ինչը նախաքննության մարմինը խուճապի մեջ է մտցրել։
Երևանի ձյան խնդիրը: Ձյան տակնուվրա անալու պատճառները, որոնք ամեն անգամ խափանում են Երևանի երթևեկությունը։