Ո՞ւմ պետք է երախտապարտ լինենք, որ Ալիևին շնորհակալություն հայտնելու ժամանակ խոնարհված աջը չի համբուրել։
Մարդ կարող է խելագարվել՝ մի կողմում հազարավոր զոհերն են, կորսված հայրենիքը, Բաքվի բռնապետի լկտի ու պահանջատիրական պահվածքը, մյուս կողմից՝ ստորաքարշության ու ազգային նվաստացման նման դրսևորումները։
Նիկոլը ճիշտ կանի Վահագին նշանակի Բաքվում Հայաստանի դեսպան, որ հնարավորություն ունենա գոնե շաբաթը մեկ շնորհակալություն հայտնել Իլհամին։ Հետո Իլհամը կարող է Վահագին նշանակել Երևանում Ադրբեջանի դեսպան․ համոզված եմ, որ Ադրբեջանի շահերի պաշտպանության շատ բարձր նշաձող կսահմանի։
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է աղբահանության և սանիտարական մաքրման համար նախատեսված բյուջետային ծախսերին՝ բարձրաձայնելով դրանց իրական արդյունքների մասին։
Յուրաքանչյուր քաղաքական ուժի կառավարման արդյունավետությունը գնահատվում է վիճակագրական տվյալների համեմատությամբ։
Նրան այլ ձևակերպում կարելի էր տալ, բայց քանի որ կանայք ու երեխաներ էլ են հետևում էջիս, ուստի կբավարարվեմ «մեխի գլուխ» ձևակերպմամբ։
Վտանգված է ժողովրդավարությունը, անձնական կյանքի անձեռնամխելությունը։
Նիկոլական իշխանությունների կառավարման անորակությունը և խայտառակ ցածր մակարդակը դրսևորվում է քաղաքային ծառայությունների մատուցումից մինչ աշխարհաքաղաքական հարցեր։