Նիկոլ Փաշինյանը կրկին խախտում է սահմանադրական կարգը՝ միջամտելով եկեղեցու ներքին գործերին
Նիկոլ Փաշինյանը, զբաղեցնելով վարչապետի պաշտոնը, կրկին խախտում է սահմանադրական կարգը՝ միջամտելով եկեղեցու ներքին գործերին։ Այս մասին հայտնում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը՝ հրապարակելով վարչապետի կողմից ստորագրված փաստաթուղթը։
Փաստաթուղթը ստորագրված է ոչ թե պարզ քաղաքացի Նիկոլ Փաշինյանի, այլ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ըստ Սարգսյանի՝ այս իրադարձությունը, որին հաջորդել է կառավարական առանձնատանը կայացած հանդիպումը, ցույց է տալիս, որ խնդիրը բարձր մակարդակի միջամտություն է եկեղեցու ներքին գործերին, ինչը սահմանադրությամբ արգելվում է։
Արշակ Սարգսյանը նշում է, որ Նիկոլ Փաշինյանը հանրային հայտարարություններում պնդում է, թե եկեղեցու հարցերին մոտենում է որպես պարզ քաղաքացի։ Սակայն, նրա խոսքով, այս գործողությունները ցույց են տալիս հակառակը։
Քաղաքական գործիչը նաև նշում է, որ այս իրավիճակը դուրս է գալիս անձնական խնդիրների շրջանակից և վերածվում է ազգային և սահմանադրական անվտանգության լուրջ խնդրի։
Արշակ Սարգսյանը նաև հնչեցնում է այլ ենթադրություններ՝ կապված Բենթլի Սամոնի անձի հետ, որը, նրա խոսքով, կարող է պատրաստակամություն հայտնել Բենթլին վաճառելու և միջոցներ տրամադրելու եկեղեցին քանդելու համար, եթե Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսի աթոռը իրեն խոստանա։
Վերջում, Սարգսյանը նկարագրում է տեսարանը որպես «նողկալի», մասնակիցներին՝ «հուդայաբարո», ստորագրության արարողությունը՝ «մեռելածին», միջավայրը՝ «հանցավոր», ոճը՝ «քստմնելի», իսկ նպատակը՝ «թրքահաճո»։