Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի պաշտոնը կզբաղեցնի նրա որդին՝ Մոջթաբա Խամենեին

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի, երկրի փաստացի ղեկավար այաթոլլահ Ալի Խամենեիին փոխարինելու է նրա որդին՝ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին։ Այս մասին հայտնում է իրանական Tehran Times պարբերականը՝ հղում անելով Իրանի Իսլամական Հանրապետության Փորձագետների խորհրդի որոշմանը։

Ըստ պարբերականի հրապարակման՝ Փորձագետների խորհուրդը, ձայների գերակշիռ մեծամասնությամբ, ներկայացրել է այաթոլլահ Հաջ Սայյեդ Մոջթաբա Խամենեիին՝ որպես երրորդ առաջնորդ։

86-ամյա այաթոլլահ Ալի Խամենեինն սպանվել էր փետրվարի 28-ին՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված զինված հարձակման առաջին օրը։ Նրա հետ միասին սպանվել էին նաև դուստրը, հարսը, փեսան, 14 ամսական թոռնուհին, իսկ օրեր անց հիվանդանոցում ստացած ծանր վնասվածքներից մահացել էր նաև այաթոլլահի 79-ամյա կինը՝ Մանսուրե Բաղերզադեն։

Հիշեցնենք, որ հարձակման հետևանքով Իրանի տարածքում արձանագրվել է շուրջ 1039 հարված 153 շրջանում, որի արդյունքում վնաս է կրել առնվազն 504 օբյեկտ։ Ադրբեջանը նույնպես 12 ժամով փակել էր Իրանի հետ իր օդային սահմանը։ Ավելի լայն մասշտաբով իրավիճակը բնութագրվում է նաև Հորմուզի նեղուցի վրա լիովին վերահսկողության հաստատմամբ, որտեղ ցանկացած նավ, որը կփորձի անցնել, կարող է խոցվել հրթիռներով կամ անօդաչու թռչող սարքերով։