Թուրքիայում գնաճը կազմել է 30,89%, իսկ անկախ տնտեսագետների խմբի տվյալներով՝ 56,14%
Թուրքիայի Վիճակագրության ինստիտուտը հրապարակել է երկրի տնտեսական իրավիճակի վերաբերյալ տվյալներ։ Ըստ հաստատության՝ սպառողական գների ինդեքսը դեկտեմբերի ամսին աճել է 0,89%-ով։ Այսպիսով, տարեկան գնաճը կազմել է 30,89 տոկոս։
Այս ցուցանիշը զգալիորեն տարբերվում է այն տվյալներից, որը ներկայացնում է Անկախ տնտեսագետների խումբը (ENAG)։ Ըստ նրանց հաշվարկների՝ դեկտեմբերին գնաճը ամսական կտրվածքով կազմել է 2,11%, իսկ տարեկան՝ 56,14%։
Թուրքիայի կառավարությունը, իր հերթին, ունի այլ կանխատեսումներ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2026 թվականին երկրի տնտեսական աճը կկազմի 3,9%, իսկ գնաճը կնվազի 20%-ից ցածր մակարդակի։ Այս հայտարարությունը արել է երկրի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։