Հայրապետի նկատմամբ հարձակումը՝ համաշխարհային կարգի խայտառակություն է
Համաշխարհային կարգի խայտառակություն և համազգային ողբերգություն է, որը խարան է բոլորի ճակատին և հոգուն։ Այս մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը։
«Այս նողկալի և ստորակարգ ոտնձգությունը Հայոց Հայրապետի Սուրբ Օծության և աստվածարյալ վեհապետության հանդեպ՝ ստանալու է ոչ միայն իր արդարադատ վճիռը, այլև՝ աստվածային սոսկալի պատիժը»,- գրել է Հայր Ասողիկը։
Արսեն Թորոսյանի ծաղկաձորյան առանձնատունը։
Այս ամենը նաև անհարգալից վերաբերմունք է միլիոնավոր հավատացյալների և դարավոր այն կառույցի հանդեպ, որը եղել և մնում է հայոց պետականության անսասան հենասյունը։
ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։
Վեհափառն ասել է, որ պատրաստ է անգամ բանտում նահատակվել, բայց չարի օրակարգը չի ընդունի։