Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը
Սույն թվականի հունվարի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջ Գերագույն Հոգևոր Խորհրդի 27․01․2026թ․ որոշման, հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։
Կարգալուծության հիմքը դարձել է այն, որ նա վիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու և Մայրավանք վերադառնալու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը։ Այս գործողություններով նա խոչընդոտել է Մասյացոտնի թեմի բնականոն գործունեությունը և դատական իր հայցով առիթ ու պայման ստեղծել իշխանության պատկան կառույցների կողմից ներեկեղեցական կյանքին միջամտելու համար։
Գևորգ եպս․ Սարոյանը կանոնական շեղումներով և կարգազանց գործողություններով դրժել է հնազանդության ուխտը։
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով։
Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով։
Այլ նորություններ՝
Ադրբեջանից հացահատիկ ներմուծող ընկերությունը պատկանում է Սամվել Ալեքսանյանին, իսկ բենզին ներմուծողների թվում գործարարի կնոջ՝ Շողերինայի եղբոր ընկերությունն է՝ Սամվել Մկրտչյանին պատկանող «Շիշա ուորլդ»-ը։
Որոշումներն անհիմն են և անընդունելի․ Արագածոտնի թեմը հորդորում է չընկրկել, չհուսահատվել և հարատևել աղոթքի մեջ։
Կոյուղատար համակարգը խցանված է երկար տարիներ, ինչի հետևանքով կոյուղաջրերը լցվում են քաղաքացիների տներ՝ ստեղծելով անտանելի գարշահոտություն և սանիտարահիգիենիկ լուրջ խնդիրներ։