Կառավարությունը բանակցում է շաքարավազի ներմուծման շուրջ, որի մոնոպոլիստը Սամվել Ալեքսանյանն է
Մեր աղբյուրները կառավարական շրջանակներից հայտնում են, որ Ադրբեջանից չորրորդ կարգի հացահատիկի և դիզվառելիքի ներմուծման զուգահեռ, բանակցություններ են ընթանում նաև շաքարավազի ներմուծման հարցերով։
Ըստ աղբյուրների՝ այդ հարցում շահագրգռություն է ցուցաբերում ներկա իշխանությունների սրտի օլիգարխը՝ շաքարավազի ներմուծման մոնոպոլիստ Սամվել Ալեքսանյանը։ Ընդհանուր առմամբ, նրա այս նպատակը, ըստ էության, մոտ ապագայում իրականություն կդառնա։
Հիշեցնենք, որ Ադրբեջանից հացահատիկ ներմուծող ընկերությունը պատկանում է Սամվել Ալեքսանյանին, իսկ բենզին ներմուծողների թվում գործարարի կնոջ՝ Շողերինայի եղբոր ընկերությունն է՝ Սամվել Մկրտչյանին պատկանող «Շիշա ուորլդ»-ը։
—
Արագածոտնի թեմը հորդորում է չընկրկել և հարատևել աղոթքի մեջ
Արագածոտնի թեմը հորդորում է իր հավատյալներին չընկրկել, չհուսահատվել և հարատևել աղոթքի մեջ։
Թեմի ներկայացուցիչները նշում են, որ կոյուղատար համակարգը խցանված է երկար տարիներ, ինչի հետևանքով կոյուղաջրերը լցվում են քաղաքացիների տներ՝ ստեղծելով անտանելի գարշահոտություն և սանիտարահիգիենիկ լուրջ խնդիրներ։
Ամիսներ առաջ կալանավորված սրբազանը վերջերս վիրահատվել է այդ հիվանդանոցում և գտնվում է հետվիրահատական ապաքինման փուլում։
Դեկտեմբերից կալանքի տակ պահվող Արշակ Սրբազանի քրեական գործում, մեր տեղեկություններով, տրագիկոմեդիկ զարգացումներ են տեղի ունեցել և նախաքննության մարմինը խուճապի մեջ է։