Եկեղեցին պաշտպանում եմ, ոչ ոք չի կարող միջամտել դրա ներքին կյանքին
Արարատ մարզի Ոսկետափի Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հանձնել եկեղեցու բանալիները, անկախ նրանց գործողություններից, որոնք, նրա խոսքով, կառձանագրվեն որպես հակաօրինական։
Իրավիճակը սկսվեց այն բանից, որ առավոտյան նրան այցելեցին եկեղեցու բարերար Համլետ Գորոյանը և Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը, որը նաև Վեդի համայնքի ՔՊ-ական ղեկավար Գարիկ Սարգսյանի տեղակալներից է։ Նրանք հորդորել են քահանային հանձնել եկեղեցու բանալիները։
«Բնականաբար, ես մերժեցի, քանի որ որևէ իրավունք, որևէ կերպ չեն կարող միջամտել եկեղեցու ներքին կյանքին։ Սա բացառապես թեմի առաջնորդի լիազորությունների մեջ է մտնում»,- ասաց Տեր Արտաշեսը։ Նրա խոսքով, երբ նա հրաժարվեց, բարերարը բարձրացրեց իր տոնը և անցավ անձնական վիրավորական հարձակումների։
Քահանան նշեց, որ այս իրադարձությունների շարժառիթը նրա կողմից «եկեղեցու բարենորոգման» ծրագրին չմիանալն է։ Համաձայն բարերարի, եկեղեցին իրենն է պատկանում, սակայն քահանան ընդգծեց, որ հողը Մայր Աթոռի սեփականություն է, ինչի մասին վկայականն ունի։
«Ես ուզում եմ ոչ մեկ չմտնի այս հարցի մեջ, չխառնեն մարդկանց։ Շատերը չեն էլ գիտակցում, թե ինչ ծանր հարցի մեջ են մտնում իրենք։ Վերջապես օրենքն էլ մի կողմը, պետք է Աստծո առաջ և ամեն մարդ իր խղճի առաջ պատասխան տան»,- ասաց Տեր Արտաշեսը՝ նշելով, որ եկեղեցին ամեն կիրակի լեփ-լեցուն է հավատյալներով, որոնք կանգնած են իրենց հոգևոր հովվի և եկեղեցու կողքին։
Քահանան հաստատեց, որ իրեն իշխանություններին ուզում են փոխարինել Նիկոլ Փաշինյանի կողմից «եկեղեցու բարենորոգման» ծրագրին աջակցող քահանայի նշանակմամբ։ Նա նշեց, որ չգիտի, թեկնածուներից ով կընտրվի։
Տեր Արտաշեսը վերահաստատեց իր դիրքորոշումը․ «Ես եկեղեցում եմ, չեմ պատրաստվում դուրս գալ, թող գան, ինչ անելու են, թող անեն»։