Ամենայն հայոց կաթողիկոսի այցը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում

Այսօր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այցելել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ բուժվում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Ինչպես հայտնում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Դեմիրճյանը, Միքայել սրբազանի վիճակը գնահատվում է որպես բավարար։ Նա կշարունակի մնալ բժիշկների վերահսկողության տակ և ստանալ հետվիրահատական բուժում։

Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին վիրահատել են դեկտեմբերի 26-ին։