Պաշտպանության նախարարության աշխատակիցներին տարեվերջյան պարգեւատրումները կկատարվեն նոր մեթոդով
Պաշտպանության նախարարությունը տարեվերջյան պարգեւատրումները կկատարի նոր, մինչև այժմ չկիրառված մեթոդով։ Կառավարությունը գործի է դրել պիլոտային ծրագիր, որի համաձայն՝ նախարարության քաղաքական, հայեցողական եւ քաղծառայության պաշտոններ զբաղեցնող աշխատակիցները պարգեւավճարներ կստանան 2025 թվականի առաջին կիսամյակի համար սահմանված առաջնահերթությունների կատարողականի արդյունքներով։
Այս համակարգի համաձայն՝ ՊՆ-ի ղեկավարության կազմում մտնող նախարարի երեք տեղակալները կստանան 4 մլն 800 հազարական դրամ, իսկ նախարարի երկու խորհրդականները, վարչությունների պետերը, մամուլի քարտուղարը, քարտուղարության պետը, ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնի պետն ու մի քանի այլ աշխատակիցներ՝ 2 մլն 600 հազարական դրամ։ Այս խմբի աշխատակիցների ընդհանուր պարգեւավճարի գումարը կկազմի 146 մլն 296 հազար դրամ։
Նրանցից քիչ պակաս գումար կստանան վարչության պետերի տեղակալներն ու բաժինների պետերը, որոնց թիվը կազմում է մոտ 50 հոգի։ Նրանք էլ կպարգեւատրվեն 1 մլն 200 հազարական դրամով։
Ի տարբերություն վերնախավի, քաղծառայողները կստանան 62-145 հազար դրամի չափով պարգեւավճար։ Այս համակարգի նկատմամբ դժգոհություն է արտահայտել նախարարության մի աղբյուր, որը նշել է․ «Թուլափայ են տալիս, որ ձեններս դուրս չգա, բայց չեն հասկանում՝ սրանով ավելի են վիրավորում։ Պահումներն էլ հանած՝ 50-90 հազար հազիվ ստանանք։ Դրանց հաշվարկի մեջ ոչ մի տրամաբանություն չկա։ Եթե այնքան փող կա, որ ավելցուկ է տվել՝ բաժանելով չի վերջանում, ուրեմն այնպես հաշվեիք, որ ռախիտի գլխի չնմանվեր՝ վերեւը՝ տռզած, ներքեւը՝ բարակ»։
Բացի պարգեւավճարից, նախարարության աշխատակիցները կստանան նաև 13-րդ աշխատավարձ՝ 600-700 հազար դրամի չափով։
Այս պարգեւատրման համակարգը որոշ շրջանակներում համարվում է նախընտրական շրջանի օրինականացված ընտրակաշառք։
Այս հարցի շուրջ դժգոհություն է արտահայտվել նաև Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը, ով ավագանու նիստում նշել է․ «Կարմիր գծերը կրկին ուզում են թանկացնել»։ Նույն կարծիքը կիսել է խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը՝ նշելով, որ «ՔՊ-ն ու նրա կցորդները կրկին թանկացումներ են բերում»։ Նրանք նաև նշել են, որ «խոպան են եկել, ոտը ոտներին գցած՝ միլիոններ են ստանում»։