Մայր Աթոռի բակում հավաքվել են հարյուրավոր քաղաքացիներ՝ աջակցելու համար Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն
Այսօր Մայր Աթոռի բակում հավաքվել են հարյուրավոր քաղաքացիներ՝ իրենց աջակցությունը հայտնելու համար Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։
Նրանց հավաքույթի նպատակն է հակազդել այն փորձերին, որոնք, նրանց կարծիքով, ուղղված են եկեղեցին ամբողջովին ենթարկելու՝ դրանով իսկ պառակտելով 2000-ամյա եկեղեցու միասնականությունը։ Այս գործողությունները, նրանց խոսքով, հակասում են Սահմանադրության և օրենսդրության սկզբունքներին։
Մայր Աթոռի տարածքում նկատվում է նաև ոստիկանական մեծաքանակ ուժերի առկայություն։
Հավաքույթի կազմակերպիչները նշում են, որ որոշումները կայացվել են նաև՝ հաշվի առնելով ԳՀԽ-ի անդամ բարձրաստիճան եկեղեցականների առողջական խնդիրները և ազատազրկված լինելու հանգամանքը, ինչպես նաև որոշ անդամների հաճախակի բացակայությունները։
«Մայր Հայաստան» կազմակերպությունը հայտնել է, որ այսօր կմասնակցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունենալիք միասնական ժամերգությանը։