Ռուսաստանը նախազգուշացրել է Հայաստանին՝ տնտեսական կախվածության մասին

Ոչ մի նորություն կամ արտառոց բան չկա, ուղճակի ժամանակին պետք է լսեին և լուրջ վերաբերվեին այն խոսքերին, որոնք ասվում էին Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Այս կարծիքը հայտնում է քաղաքական վերլուծաբան, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնած հայերին և հայ տնտեսվարողներին վերաբերող նոր խստացումներին։

Վերջին շրջանակում ՌԴ պաշտոնական կայքերում հրապարակված հարցազրույցներում ռուսաստանյան պաշտոնյաները հստակ նշել են, որ Հայաստանի ներկայիս քաղաքականությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ երկու երկրների միջև տնտեսական կապերի վրա։ Նրանք ներկայացրել են կոնկրետ թվեր՝ ցույց տալով, որ Հայաստանից արտահանվող գյուղատնտեսական արտադրանքի 98 տոկոսը, արտագնա աշխատողների Հայաստան ուղարկած գումարների զգալի մասը, ինչպես նաև ալկոհոլային խմիչքների 78 տոկոսը ուղղվում են Ռուսաստան։ Բացի այդ, նշվել է նաև երկրի գազից և էներգակիրներից կախվածության մասին, որը կարող է դառնալ կատաստրոֆիկ, եթե Ռուսաստանը որոշի բարձրացնել այդ ապրանքների գները։

Դանիելյանի խոսքով՝ այս նախազգուշացումները իշխանությունների կողմից արվում էին ավելի վաղ, սակայն դրանք լուրջ ուշադրություն չեն ստացել։ Նրա կարծիքով՝ ներկայիս իշխանությունները փորձում են փոխել հասարակական ընկալումը՝ թշնամու վեկտորը Ռուսաստանից Ադրբեջանին և Թուրքիային փոխելով։ «Նրանք ասում են՝ տեսեք, թշնամին Ռուսաստանն է, ուզում է Հայաստանը սարքել ծայրագավառ։ Այդ ամենը՝ ընտրությունների կոնտեքստում»,- նշում է վերլուծաբանը։

Նրա համաձայն, հնարավոր չէ միաժամանակ գտնվել տնտեսական միության մեջ, լինել նրա կախված և միաժամանակ վարել այլ, հակասական արտաքին քաղաքականություն։ «Այդ հակասությունները մի օր բերելու էին նման ճգնաժամի։ Պատահական չէ, որ Ռուսաստանը հստակ ասում է՝ կողմնորոշվեք, թե որտեղ եք լինելու»,- ընդգծում է Ստեփան Դանիելյանը՝ հավելելով, որ ՌԴ-ի կողմից նման քայլերն ուղղված են ցույց տալու հայ հանրությանը, թե ինչ տնտեսական հետևանքներ կարող է ունենալ նման չհավասարակշռված քաղաքականությունը։

Վերլուծաբանը նաև նշում է, որ գործող իշխանությունը հակառուսական գիծ է ընդունել՝ հանրությանը ներարկելու համար, որ գնալու են Եվրոպա և այնտեղ կապրեն ավելի լավ։ Նրա խոսքով՝ սա խաբկանք է, որի միջոցով փորձում են վերընտրվել։ Այնուամենայնիվ, նա նախազգուշացնում է, որ վերընտրվելուց հետո իշխանությունները կփորձեն փոխել քաղաքականությունը և կգնան Ռուսաստան՝ պնդելով, որ ամեն ինչ կանեն արդյունավետ համագործակցելու համար։ Սակայն, իհարկե, նման փոփոխությունները կախված են վարչապետի անձնական հեղինակությունից, որը, ըստ Դանիելյանի, բոլորի համար՝ և՛ հայ ժողովրդի, և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի համար՝ անվստահելի է։