Երևանի ավագանու որոշման հարցը վարչական դատարանում է
Այսօր ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում կքննվի Երևանի ավագանու կողմից ինձ մանդատից զրկելու որոշման հարցը։
Հիշեցնեմ, որ ՀՀ վարչական դատարանն արդեն իսկ ճանաչել է Երևանի ավագանու այդ որոշումը ապօրինի և հակաիրավական։ Սակայն Նիկոլ Փաշինյանի քաղաքական հրահանգով ավագանին բողոքարկել է դատարանի որոշումը՝ ակնհայտորեն ժամանակ շահելու նպատակով։
Նպատակը պարզ է՝ թույլ չտալ, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը ուղղված իմ հիմնավոր քննադատական խոսքը հնչի ավագանու նիստերի դահլիճում, լռեցնել ընդդիմադիր ձայնը և ձևավորել հնարավորինս միատարր, վերահսկվող միջավայր։
Միաժամանակ, ցանկանում եմ նշել, որ իմ իրավական պաշտպանությունը իրականացվում է բարձր մասնագիտական մակարդակով։ Շնորհակալություն եմ հայտնում Novalex փաստաբանական գրասենյակին, հատկապես ավագ գործընկեր Վահե Գրիգորյանին։ Լիահույս եմ, որ Հայաստանի Հանրապետության օրենքը չի կարող անվերջ ծառայել քաղաքական շահերին։ Այս պայքարը ոչ թե՝ մանդատի, այլև մարդու իրավունքների և երևանցիների քվեի պաշտպանության մասին է։
—
Այս հաղորդագրությունը հրապարակվել է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջում։
—
Ավելի լայն համատեքստում նշեմ, որ Ներքին գործերի նախարարությունում և Ոստիկանությունում կատարվել են կադրային փոփոխություններ։ Ըստ պաշտոնական հայտարարությունների՝ դրանք պայմանավորված են Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած աղմկահարույց սպանություններով։
ՀՀ վարչական դատարանն արդեն իսկ ճանաչել է Երևանի ավագանու այդ որոշումը ապօրինի և հակաիրավական։