Մայր Աթոռի հայտարարությունը՝ հանրության խաղաղության պահպանման կոչով

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խոր մտահոգություն է հայտնում հանրության մեջ առաջ եկած ընդվզումների առիթով, որոնք պայմանավորված են տասը եպիսկոպոսների հերթական հայտարարությամբ։

Մենք զգաստության կոչ ենք ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան Հայրերին։ Պետք է դրսևորել պատասխանատվություն՝ զերծ պահելու ժողովրդին աղետաբեր հուզումներից և գործել բացառապես Եկեղեցու կանոնական ընթացակարգերով։ Հարկ չկա շահարկելու ժողովրդի նվիրական զգացումները և հայտնի կեղծ օրակարգով հակառակություններ սերմանել Եկեղեցու բարեպաշտ զավակների մեջ՝ խաթարելով հայոց հոգևոր կենտրոնի խաղաղությունն ու աղոթական միջավայրը։

Մենք հորդորում ենք հավատավոր ժողովրդին պահպանել հանդարտություն և չտրվել նման սադրիչ հայտարարությունների ազդեցությանը։ Մայր Աթոռ ուղղվելիք ձեր քայլերը, սիրելի ժողովուրդ, թող դրսևորումը լինեն միմիայն աղոթքի, համերաշխության ու միասնականության։ Սուրբ Էջմիածնի անսասանությունը ձեր հավատարմությունն է առ հայրենին և առ մեր Սուրբ Եկեղեցին։

Մայր Աթոռի բակում հավաքվել են հարյուրավոր քաղաքացիներ։ Նրանց նպատակն է, հակառակ Սահմանադրության և օրենսդրության, եկեղեցին ամբողջովին ենթարկել իրենց՝ դրանով իսկ պառակտելով 2000-ամյա եկեղեցու միասնականությունը։

Մայր Աթոռում նաև ոստիկանական մեծաքանակ ուժեր են կուտակված։

Փոփոխություններ տեղի են ունեցել նաև՝ նկատի ունենալով որոշ անդամների հաճախակի բացակայությունները, առողջական խնդիրները և ԳՀԽ անդամ բարձրաստիճան եկեղեցականների ազատազրկված լինելու հանգամանքը։

«Մայր Հայաստանն» այսօր մասնակցելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունենալիք միասնական ժամերգությանը։

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորը հայրենիքի և Եկեղեցու միասնության մասին

Դեկտեմբերի 18-ին, Գերագույն հոգևոր խորհրդի նիստից առաջ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Երեկոյան ժամերգություն, որին մասնակցեցին Նորին Սրբություն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ԳՀԽ անդամները, թեմակալ առաջնորդները և Մայր Աթոռի միաբանությունը։ Այս հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն ուղղեց իր հայրական խոսքը Մայր Աթոռ ժամանած ուխտավոր հայորդիներին՝ խոսելով հայրենիքի, Եկեղեցու և ժողովրդի միասնության կարևորության մասին։

Նորին Սրբությունն իր խոսքում նշեց, որ Սուրբ Էջմիածինը հայոց ազգի հոգևոր տունն է, որտեղ յուրաքանչյուր հայի սիրտը կապված է Լուսավորչի Աջին և Աստվածակառույց Սուրբ Էջմիածնին։ Նա նաև ընդգծեց, որ Մայր Աթոռը հավերժական ուխտի խորհրդանիշն է Աստծո հետ, ազգային միաբանության, ինքնության և հավատքի պայծառության անխորտակելի սրբությունն է։

Նորին Սրբությունն անհանգստությամբ նկատեց, որ այսօր, երբ երկիրը բախվում է անվտանգային խնդիրների և լուրջ հիմնահարցերի, փոխանակ հաշտության և միասնության ոգին զորացնելու, Եկեղեցի-պետություն հարաբերությունները խաթարված վիճակում են, և շարունակվում են հարձակումներ մեր Սուրբ Եկեղեցու դեմ։ Նա հատկապես անդրադարձավ Սուրբ Էջմիածնի հանդեպ ոտնձգության վերջին փորձին՝ նշելով, որ այն կատարվել է նաև որոշ եկեղեցականների միջոցով։

Նորին Սրբությունն իր հորդորն ուղղեց բոլոր հայորդիներին՝ միավորվելու հայրենիքի և Սուրբ Եկեղեցու շուրջ, պահպանելու միասնությունը, որով միայն կարելի է զորավոր լինել պետությունը և Եկեղեցին։ Նա նաև խստորեն դատապարտեց ցանկացած սադրանքի և անօրինական գործողության՝ կոչ անելով վերադառնալ կանոնական ընթացքներին և գործել միայն Եկեղեցու նվիրական կարգաց համաձայն։

Նորին Սրբությունն իր խոսքն ավարտեց հորդորով՝ ներկա զգայուն կացության մեջ ցուցաբերել սթափություն, լինել ողջախոհ և չենթարկվել որևէ սադրանքի։ Նա պատգամեց բոլորին՝ «Արթուն կացեք, հաստատուն մնացեք հավատի մեջ, քաջ եղեք, զորացեք»։

Նորին Սրբությունն ավարտեց իր խոսքը աղոթով՝ խնդրելով Տիրոջ խաղաղությունը հաստատվի աշխարհում, ապահով ու անխռով լինեն մեր հայրենիքն ու աշխարհասփյուռ ժողովուրդը՝ միշտ առաջնորդվելով Սուրբ Էջմիածնից ճառագող աստվածապարգև հույսով, հավատով ու սիրով։