Ազգային ժողովի ընտրությունները՝ մեր երկրի ապագայի մասին
Առաջիկա ընտրությունները պետք է տան հետևյալ հարցերի պատասխանները. խաղաղություն, համերաշխություն, բարեկեցություն, թե՞ դրանց հակադրությունը։ Մենք առաջարկում ենք քաղաքականություն, որի հիմքում ընկած է տարածաշրջանում ռազմավարական հավասարակշռության վերականգնումը՝ որպես հակամարտությունների կանխարգելման և երկարաժամկետ կայունության ապահովման հիմք։
Այս մոտեցումը նպատակ ունի ձևավորել միջավայր, որտեղ Հայաստանի անվտանգությունը ապահովվում է ոչ թե հռչակագրերով, այլ՝ ուժերի, շահերի և փոխադարձ պարտավորությունների կայուն հավասարակշռությամբ։
1. Հավասարակշռված արտաքին քաղաքականություն
Հայաստանը կիրականացնի հավասարակշռված արտաքին քաղաքականություն, որը միտված է պետական ինքնիշխանության ամրապնդմանը, արտաքին քաղաքական ռիսկերի նվազեցմանը և տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը։
Համագործակցության հիմնական ուղղություններն են.
Ռուսաստանի Դաշնություն և Իրանի Իսլամական Հանրապետություն՝ տարածաշրջանային անվտանգության, էներգետիկայի և տրանսպորտային փոխկապվածության ոլորտներում հիմնական դաշնակիցներ։
Եվրոպական Միություն և Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ համագործակցություն ներդրումների, տեխնոլոգիաների, ինստիտուցիոնալ զարգացման և տնտեսական արդիականացման ոլորտներում։
Վրաստան՝ տրանսպորտային միջանցքների, էներգետիկ և առևտրային ենթակառուցվածքների զարգացում։
Թուրքիա՝ փոխադարձության և փոխշահավետության հիման վրա հարաբերությունների՝ առանց նախապայմանների փուլային նորմալացում։
Մեր արտաքին քաղաքականությունը կառուցվածքային առումով կլինի ուղղված. անվտանգության և հակամարտությունների կարգավորման հարցերը կլուծվեն առանձին դիվանագիտական հարթակում, իսկ տնտեսական և տրանսպորտային համագործակցությունը՝ որպես ինտեգրացիոն ձևաչափ։
1.2. Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորում
Մենք միանշանակորեն կողմ ենք խաղաղ կարգավորմանը, բայց՝ առանց միակողմանի զիջումների։ Մեր մոտեցումը հետևյալն է.
Սահմանի սահմանագծում և սահմանազատում ողջամիտ ժամկետում և իրավական հիմքով։
Ռազմագերիների անվերապահ վերադարձ՝ որպես վստահության ձևավորմանն ու խաղաղ գործընթացին նպաստող կարևորագույն հանգամանք։
Արդար և կայուն խաղաղության ապահովման համատեքստում Արցախի հայության հիմնարար իրավունքների ճանաչման և պաշտպանության հետևողական առաջ մղում, ներառյալ վերադարձի իրավունքը՝ միջազգային իրավունքի և միջազգային մեխանիզմների շրջանակում։
1.3. Միջազգային տնտեսական և տրանսպորտային փոխկապվածություն
Տրանսպորտային և տնտեսական փոխկապվածության զարգացումը դիտարկում ենք որպես երկարաժամկետ աճի, մրցունակության բարձրացման և երկրի դերի ամրապնդման հիմնական գործոններից մեկը։
Մեր նպատակն է Հայաստանը վերածել կայուն տրանզիտ-լոգիստիկ հանգույցի Հարավային Կովկասում։
Այս քաղաքականության իրականացումը կբերի տարանցիկ և լոգիստիկ եկամուտների աճ, նոր աշխատատեղերի ստեղծում ենթակառուցվածքային և սպասարկման ոլորտներում, ներդրումային գրավչության բարձրացում, Հայաստանի՝ որպես տարածաշրջանային տնտեսական հանգույցի դերի ամրապնդում և տարածաշրջանի կայուն տրանսպորտային փոխկապվածության զարգացում։
1.4. Բանակը՝ որպես անվտանգության երաշխիք
Անվտանգությունը չի լինում հռչակագրային։ Զինված ուժերը պետք է դիտարկել որպես ազգային անվտանգության ապահովման, հնարավոր սպառնալիքների զսպման և պետական ինքնիշխանության պաշտպանության կենտրոնական ինստիտուտ։
Մեր առաջնահերթությունն է՝ առաջիկա 3-5 տարում ձևավորել արդիական, պրոֆեսիոնալ և տեխնոլոգիապես զարգացած բանակ, որը կկարողանա ապահովել ՀՀ տարածքի պաշտպանությունը, արտաքին սպառնալիքների կայուն զսպումը, զինված ուժերի օպերատիվ պատրաստվածությունն ու շարժունակությունը։
2. Մրցունակ տնտեսություն և բարենպաստ հարկային միջավայր
Մեր նպատակն է տնտեսության գործող սպառողական մոդելից անցնել ներդրումային մոդելի և առաջիկա հինգ տարում ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցությունը հասցնել 40 տոկոսի։
Հասնելու համար անհրաժեշտ է.
10 մարզերում ստեղծել հարկերից ազատ 10 արդյունաբերական գոտիներ։
Առաջիկա երկու տարիների ընթացքում նվազագույն աշխատավարձը փուլային տարբերակով դարձնել 150.000 դրամ։
Տարեկան մինչև 60 միլիոն դրամ շրջանառություն ունեցող միկրոբիզնեսի ներկայացուցիչներին ազատել շրջանառության հարկից (0 % հարկ)։
Տարեկան 60-ից մինչև 180 միլիոն դրամ շրջանառություն ունեցող փոքր բիզնեսի համար շրջանառության հարկը սահմանել 1 տոկոս։
Կրկնակի կրճատել գույքահարկի չափը։
3. Արժանապատիվ թոշակ, անվ